Հայ իմաստասիրության բարձրակետը
Բնությունը կազմված է Աստծու ստեղծած չորս տարրերից (հուր, օդ, ջուր, հող), օժտված է նյութ, կեցությամբ և գտնվում է շարժման վիճակում, որի աղբյուրը Աստվածն է: Նյութական է այն, ինչ ընկալվում է զգայարաններով: Զգայության համեմատ ճանաչողունն ավելի բարձր աստիճան է բանականությունը:
Աստված անճանաչելի է, նրան կարելի է հասնել հավատի միջոցով:
Հայ մեծ մտածողը, անդրադառնալով չարի և բարու փոխհարաբերություններին, չարիք է որակում բոլոր այն գործողությունները, որոնք մարդկանց համար վնասակար հետեւանքներ են ունենում, իսկ ավելի գործնական հարթության վրա դնելով հարցադրումը՝ համոզմունք է հայտնում, որ հայ ժողովուրդն իր ողջ ուժերի նպատակասլաց համախմբման դեպքում կարող է հաղթահարել զրադաշտականության պարտադրման սպառնալիքը:
Ե. Կողբացի
Եզնիկ Կողբացի
Ուր որ հայրենի երգեր կլսվին` Հոն հայրենիքը ողջ է:
Մեր ազգային զենքը պաշտպանական է և ոչ թշնամական:
«Ճշմարիտ հայրենասիրությունն չէ ասուպ կամ փայլակ մը հանկարծ երևցող և անցնող, ոչ հուր մոլի և թափառիկ, և ոչ կայծակն անկուշտ այրող, լափող, այլ հանդարտ ջերմություն մը՝ հստակ լույսով, անըստգյուտ խղճով»:
Օգտվենք եվրոպական լեզուներու նորանոր ու թարմ արտահայտություններեն, բայց չմոռանանք գրաբարին հուռթի շտեմարաններեն օգտվիլ մանավանդ: Ինչո՞ւ մեր հացը գետին ձգենք ու մուրացիկ, ուրիշի հետևեն վազենք:
Ղ. Ալիշան