top of page

Խոհեր, մտքեր, եզրահանգումներ...

Սոնա  Խաչատրյան

Ինչքան բարություն անեմ, այնքան ինձ մարդ եմ զգալու...

 

 

Կողմերի  լռության մեջ ամենաահավոր բանն, որ կարող է պատահել, դա անորոշության ֆոնի տակ կոծկված դատարկ անտարբերությունն է անձիդ հանդեպ:

                   

 

Տվե՛ք մարդկանց իրենց սպասածից ավելի քիչ, և  վարդագույն խոզի պես դնչով խփելով՝ միշտ կպտտվեն դատարկ ամանի կողքերում… Կերակրե՛ք նրանց  Ձեր սրտի  ամբողջ նվիրական սիրո  չափով  և չկամ  կշտությամբ  կվործկան Ձեզ վրա…

 

 

Եթե դու ավելի շատ ես սիրում նրան, քան ինքն անտարբեր է,  կամ ատում է քեզ՝  ուրեմն դու անպայման մի օր կհասնեն քո սիրուն…

 

 

Ծանր սիրահարը քաղցրությունից փխլված նույն հասուն շլորն է:

 

 

Մի՛ ցածրացեք այդքան, որ ցածից  չբարձրանան ՁԵզ վրա...

 

 

Ամենաթանկ ընկերությունը բնության մեջ մենակությունն է:

 

 

Համբերատա՞ր ես, մի´ շտապիր հպարտանալ.  դա սերն է, որ պակաս է սրտիդ ծալքերում` ընդամենը…

 

 

Անփոխարինելին ու միակը նա է, ում բարձրացնում ես ուսերիցդ վեր` գլխիդ չի նստում, գցում ես ոտքերիդ տակ, բողոքում, բարկանում, բայց երբեք չի հեռանում։

 

 

Ինչպես  կանայք, այնպես էլ տղամարդիկ սիրում  են, երբ իրենց հետ վատ են վարվում…  այնպես որ` մի՛ զրկեք նրանց այդ հաճույքից…

 

 

Մենք միանշանակ կորցնում ենք նրանց, ում մի օր սկսում ենք Աստծուց վեր դասել…

 

 

Գտնում ես այնտեղ, որտեղից չէիր սպասում,  և փչացնում են անգամ եղածն, ուր պետք է լիացնեին:

 

 

Ինչքան մեծանում է ուշադրությունը շրջապատի կողմից, այնքան փոքրանում է անձի հետաքրքրությունն իրեն շրջապատողների նկատմամբ։

 

 

Կյանքը չի´ հեռացնում ընկերներին. նրանք խեղդվում են մեր եսասիրության մեջ...

 

 

Ուրիշի հողն ամրացնողը միշտ այնտեղ ստրուկ կմնա...

 

 

Երկերեսանին մինչև դռնից դուրս գալը երեսիդ պարտադիր ժպտում է։

 


Պարտությունից հետո ապահով փախուստն  իսկ արդեն   նոր հաղթանակի սկիզբ է։

 

 

Մեծահասակները կարիք ունեն խնամքի և հոգատարության, և որքա՜ն առավել` մեր ծնողները...

Վերջը մի օր է, ավելի խամրած, քան սկիզբն, ու ավելի սովորական, քան ուղղակի ցերեկ, երբ շուրթերիդ դեռ ցնցվում է սիրո խոստովանությունը  հոգեվարքի մեջ՝ բարձր ջերմությունը նոր-նոր թողած հիվանդի ասած, առաջին թույլ, անշաղկապ կապակցության նման, բայց հոգին, ավա՜ղ, հրաժարվում է այլևս  շունչ, ձև կամ ջուր հասցնել դրանց…

 

 

Տղամարդուն առհասարակ պետք է ասել ոչ թե իրական, այլ իր մտահորիզոնին մոտ ճշմարտություն…

 

 

Աշխարհի ամենավտանգավոր բանը կուշտ տիզն է, որը թույլ բռնում է, բայց ոչ մի կերպ չի պոկվում քեզանից...

 

 

Տղամարդը համառ եզի նման է, ով ամենաուժեղը ձգեց, այն հողն էլ կվարի։

 

 

Սպասել հնարավոր չէ, երբ իրոք սպասում ես:

 

 

Կախգլուխ  աղվեսը արնախում  գայլից տարբերվում է միայն նրանով, որ ավելի  լուռ  տեսք ունի և ավելի քիչ մսով է սահմանափակվում...

 

 

Հիմա  դիմացինին գնահատում են ոչ թե նրա  մարդկային  արժանիքների աստիճանով, այլ իրենց սեփական անձի հանդեպ ցուցաբերած հետաքրքրության  սանդղակով:

 

 

Սրբացրածիդ բերանի սուտը նողակալի բույր է ունենում:

 

 

Իրոք վիրավորվելիս լռում են, ոչ թե  կատաղում:

 

 

Ամեն ինչի համար ժամանակ կա, բացի մեռնելուց, բայց մենք նախընտրում ենք                     անժամանակ  մեռնել...

 

 

Նախանձը այն միակ  ամենաբարակ հրեշն է, որ կարողանում է տեղավորվել անգամ ամենամտերիմների միջև:

 

 

Իրականում  հոգով փոխշաղկապված  մարդիկ, հակառակ բանակներում հայտնվելիս էլ, աշխատում են իրար մոտ կռվել...

 

 

Էլ մի՛ դողացեք նրանց վրա, և նրանք դողալով կգան Ձեր հետևից...

 

 

Մենակությունը  չե´ն չափում  նրանով, թե քո կողքին քանիսն են ապրում. մենությունն  իրեն բացարձակ զգացնել է տալիս ու հաստատվում է  միայն այն ժամանակ, երբ դու  քո ներսում  դադարում ես  զգալ ու ապրել ինչ-որ մեկի համար:

 

 

Այդքան  աստվածային հոգի մի՛ ունեցեք. մի օր անաստված խոզերը կկոխոտեն Ձեզ...

 

 

Անհասանելին կամ անմատչելին անպայման հսկա ադամանդ չէ, որ մոտիդ գումարն  երբեք չբավարարեց քոնը դարձնել... վերջիվերջո մեկն է, ով երբեք քո ցանկացած չափով հետաքրքրության չարժանացրեց սեփական անձդ...

 

 

Արհամարհում է միայն պարտվածը։

 

 

Երախտապարտ լինել՝ դեռ չի նշանակում սիրել։

 

 

Ստոր մարդուն պիտի ստորացնես, որ  միշտ իրեն իր ափսեում զգա։

 

 

Հարազատ մարդն անգամ տարբեր երեսներ ունի՝ հեռու կանգնիր ու կտեսնես...

Չե՛մ հասկանում այն մարդկանց տեսակն, որ օրվա մեջ տասնհինգ անգամ մանրակրկիտ լվացվելով` սպառում են իրենց օրը, և անլվա ձեռքերով կյանքը վայելողներին  էլ արհամարհանքով են նայում. ի վերջո մենք ապրում ենք ոչ թե լվացվելու, այլ ապրելու համար...

 

 

Սիրող մարդը նման է մոր կրծքին մնացած երեխայի:

 

 

Ամեն ինչ թաղվեց այնտեղ, որտեղ պետք է լցվեր...

 

 

Եթե դու  գիտես  այնպիսի սեր, որ կարողանում է սկսել ու ավարտվել, ու զգացմունքներ, որ ծնվում են ու վերջանում, ուրեմն ես պատրաստ եմ այդ բոլոր անդրոշմ ոսկիներն ու կեղծ ադամանդները փոխել   իմ մաքուր ոսկու, ռուբինների ու գոհարների հետ...

 

 

Մարդիկ գերության համը չեն զգացել, դրա համար էլ իրենց ազատությունն այդքան նողկալի էժան են ծախում:

 

 

Երբ մեջդ մտնում է ու մնում անմարս, անկախ քեզանից սկսում ես անանաս պատկերացնել,  ու սիրահարվել   անմարսությանդ...

 

 

Երբ տղամարդն  իր հուժկու բռունցքը կարողանում է  իջեցնել փխրուն սրտիդ ամենախորքը, ուրեմն,  փախի´ր  արդեն կին․ նա երբեք քեզ  չի բուժելու...

 

 

Տղամարդը  կնոջ սերն առնելուց  առավել  նրա  մերժումն է սիրում...

 

 

Եթե տղամարդը քեզ իրոք սիրում է, կհասկանա ու կհարգի անգամ այն սերն, որով դու սիրում ես ուրիշին, իսկ այն ուրիշն, որին իսկապես  սիրում ես, երբեք  չի´ հասկանա անգամ այն սերն, որով սիրում ես իրեն:

 

 

Եթե քեզ իրոք հետաքրքրում  է մեկը, դու նրա մասին կիմանաս ավելի շատ, քան ինքը գիտե,  իսկ հակառակի դեպքում՝ կնայես  ու աչքերի գույնն էլ չես տարբերի…  եթե դու իրոք սիրում ես մեկին, նրա աններելի արարքների   համար ծիծաղելի արդարացումներ կգտնես ու  կապրես  կողքին,  իսկ անտարբեր լինելու դեպքում՝  քո սխալներն էլ  կբարդես  վրան ու հանգիստ խղճով կհեռանաս...

 

 

Ում նվիրվել ես անմնացորդ, նրա կոտրածն  էլ  չի՜ կպնելու:

 

 

Այդ ո՞ր ցորենի հատիկն է,  որ առնետների բնում հասցնում  է ծլել... 

 

 

Երբ դու հրեշացար, ես բացարձակ բարի էի, երբ մարդացար` ես հիշեցի քո բոլոր հրեշությունները…

 

 

Եթե ուզում ես վրեժ լուծել, վերջնական մի՛ հեռացրու  նրան  քո  ճանապարհից, բայց թե սիրել ես մի օր կյանքիցդ շատ, ուրեմն ոչ մի դեպքում վրեժ մի՛ լուծիր…

 

 

Իրական հայ տղամարդն երբեք չի´ սիրաբանում ամուսնացած կնոջ հետ. նա կա´մ ընկեր է, կա´մ էլ թշնամի...

 

 

Մինչև ատամներդ չտեսնեն՝ արցունքներիդ չեն հավատա…

 

 

Իրական հաղթանակները լուռ են տոնվում…

 

 

Ով մերժում է Աստծուն, մի օր խայտառակ է լինելու մարդկանց առջև։

 

 

Հաճախ մենք սրտակից ընկեր ենք փնտրում, դիմացինը մեր մեջ՝ իրեն ծափ տվող հանդիսատես...

Արա  Ալոյան

Ես- երի կռիվը, պարտադիր չէ,  որ 

աներեսություն  պահանջի:

 

 

Կասկածն՝  իրեն  անձրև  բերող որդ է... բայց առանց կասկածի  սերն՝ 

անհամ խնձոր է...

 

 

Պետք է համապատասխան

բառեր ընտրել... լավ լռելու համար

 

 

Հիմարները հաճախ թաքնվում են բառերի ետևում, խելոքները ցույց տալիս ճշմարիտ բառերի տեղը:

 

 

Երկրակեղևը ցնցվում է... երբ Աստված շուռումուռ է գալիս իրանկողնում... ուրեմն պետք է նորից հարցեր

տալ, մի տեսակ ամենքս խելոք 

ենք ու պատասխաններ ունենք 

ամեն ինչի համար:

 

 

Խղճացեք բառերին, եթե նույնիսկ անվանարկում եք որևէ մեկին, 

որովհետև դրանք առաջին հերթին, և, թերևս, միայն ցավեցնում են

իրենց իսկ`բառերին, այլ ոչ թե 

ձեզ կամ առավել ևս`դրանց 

հասցեատիրոջը...

 

 

Արյան հոտը մաշկի ներսով են 

զգում...

 

 

Լրագրողի գործը՝ լուրի 

փաստագրումը չէ, այլ փաստի՝

լրագրումը:

 

 

Թե սերը մեզ փիլիսոփա է 

դարձնում, մեր ուղեղն ավելի

պայծառամիտ է դառնում... բաժանումներից հետո...

 

 

Զզվելի է, երբ կորցնում ես ոչ թե

բառը, այլ բառի նշանակությունը

 

 

Որքան լավ ես արտասանում, որ

սիրում ես ինձ, որքան լավ... ինչպես լավ բանաստեղծություն, 

որի հեղինակը դու չես սակայն...

 

 

Կյանքն իրականում դառը սուրճ 

է, ոմանք չափից շատ են 

շաքարավազ լցնում, ոմանք` 

սխալմամբ ավելացնում սուրճը... և ստացվում է հաճախ, որ ուրիշի 

մեղքով խմում ենք ուրիշի սուրճը... կամ հակառակը...

 

 

Ավագանու ընտրություններ... «Ընտրյալ ու ընտրվելիք 

Ավագներ», մաքրելու ե՞ք ավգյան 

ախոռները...

 

 

Կարևորը՝ մոտենալը չէ, 

մոտեցումն է, որովհետև մոտ 

կանգնելը  մոտիկություն չէ դեռ...

Նույնիսկ եթե անսահման է 

երջանկությունը, մի սահմանապահ... Կին հայտնվում է ու քեզ դնում 

սահմանների մեջ...

 

 

Անգրագետների համահարթեցրած 

ասֆալտի տակից անպայման ծիլ է 

տալու ու բարձրանալու է Գրի 

հանճարեղ ծաղիկը...

 

 

Դառը սուրճ կյանքին` մահը... աղանդեր... իսկ մնացյալը սերը երգելու մի 

պարզ տաղանդ էր...

 

 

Հանճարին արդարախոսների վրա

տղա բերողները միջատ են,

միջակ  չեն...

 

 

Փաստը բովանդակվում է ինչպես 

կոնկրետ իրադարձությամբ, 

այնպես էլ ժամանակագրական

ռեզոնանսով։

 

 

Եթե երկնքից աստղ է ընկնում, 

ուրեմն մի անկոչ աստղիկ էլ 

հարմար տեղավորվել է երկնքում...

 

 

Ավելի լավ է խորհրդավոր լռես, քան կառչես իմ բառերից...

 

 

Բառերիս վրա աղ մի ավելացրու, 

եթե  դրանք եփել չգիտես քո 

սրտամանում։

 

 

Ծովը՝  խորհրդանշում է 

մարգարիտի ու խեցու, ձկան ու 

ձկնկուլի, ինչպես նաև ջրիմուռներիուգարշահոտ  ծովաբույսերի 

համակեցությունը...

 

 

Աղջիկը շպարվեց, ուզում է 

ամուսնանալ...

 

 

Պետք է շատ խելք ունենալ... հիմար երևալու համար:

 

 

Ստորոտում թողեցիր, բայց ստորը

ես չեմ...

 

 

Աստվածները սխալվելու իրավունք 

չունեն, բայց մենք պարտավոր չենք 

անսխալ համարել նրանց...

 

 

Վերջին անգամ ամեն ինչ առաջին 

անգամն է լինում:

 

 

Ինձ լավ տեսնելու հույսիդ հետ... կռիվ չեմ տա... դու էլ մի պատերազմիր իմ 

անհուսության դեմ...

 

 

Արևը միայն մեկ թերություն ունի. չի կարող ինքն իրեն նայել...

 

 

Խղճահարությունն 

ամենաքողարկված արհամարհանն է, քանզի եթե նույնիսկ մարդկային, այն բնավ 

մարդակենտրոն չէ։

 

 

Սերը հասունացնում է մանկանն,

իսկ հասունին` մանկացնում...

 

 

Բոլոր երդումներն անկեղծ չեն, 

հանուն անկեղծության են...

 

 

Ավելի գերադասելի է երկնային 

արքայությունը, քան երկրային 

Թագավորությունը:

Ես ոչ մեկի մասին չեմ գրում...

բոլորը գրվում են...

 

 

Քո դժբախտությունն այն է, որ

չես գիտակցում, որ երջանիկ ես։

 

 

Նույնիսկ փոքր ալիքը կրում է 

ծովեղեն  

պատասխանատվություն։

 

 

Երջանկության միակ կանոնը, 

թերևս, այն է, որ, որպես կանոն, 

երջանկություն չի լինում...

 

 

Գրականությունը երազի պես է, 

կամ լավն է, կամ վատը, 

իրականի ու պատրանքի 

խառնուրդ, և ոչ

ոք չի կարող ասել, որ ինքն այդ 

երազն ավելի լավ էր տեսնելու 

կամ իր մոտ այն ավելի 

սարսափելի էր լինելու...

 

 

Մարդ. սատանան կարդում է այն

հակառակ կողմից, դրա համար էլանընդհատ սակարկում է 

նրանով

 

 

Գուցե ես ինքնասիրահարված 

եմ, բայց Ես ասելով, ես 

հասկանում  եմ քեզ...

 

 

Դու չէիր ուզում ինձ... սպանել... դու պարզապես լավ եսկրակում...

 

 

Աղջիկս պատահաբար ոտքը 

դրեց... իմ` երազելու ակնոցի 

վրա...

 

 

Երջանկությունն աննշան է, եթե

միասին չես նշանավորում...

Գիրս մի ջնջիր... այն անգիրելով, Սերս մի ճնշիր... ազատագրելով...

 

 

Ճշմարտությունը լավ մաստակ է,բայց վատ կերակուր...

 

 

Կնոջ երդումն ավելի շուտ է 

հալչում, քան առաջին ձյունը,

բայց դրա դրժումից ավելի շատ 

ես  մրսում, քան ձյունից...

 

 

Հույսը վերջինը չի մեռնում, նրան… սպանում են...

 

 

Պարտավոր ենք չմեռնել... մեր մեջ ապրողների համար...

 

 

Մարդու համար ոչ մի անհնար 

բան չկա, եթե այդ ամենն ինքը չի

անելու...

 

 

Ես լավ եմ, քանի որ... ավելի վատ լինել հնարավոր չէ...

 

 

Քրիստոս, մի քանի րոպե աչք 

փակիր...

 

 

Տառապանքը փորձաքար է, 

ինչից հետո մարդ կամ ավելի 

ամրանում կամ նոր տեղից է

ճաք տալիս...

 

 

Հնարավոր է հեռու լինել 

ԱՅՆՏԵՂԻՑ, որտեղ քո միտքն է, բայց անհնար է փախչել 

ԱՅԴՏԵՂԻՑ...

Հրաչ  Բեգլարյան

Այսօր առավել, քան երբևէ, ես վախենում եմ վհուկների որսից: Վախենում եմ ամեն ինչի ու ամեն մեկի մեջ թշնամի որոնողների աշխուժացումից: Նման դեպքերում միշտ չորի փոխարեն թացն է վառվում:

 

 

Մարդու ամենաառաջին ստրկացնողը սեփական որկորն է:

 

 

Սպիտակ թուղթը գրողի համար խոստովանահայր է, իսկ մատնագիր գրողի համար՝ զենք:

 

 

Պարկեշտ մարդու համար ազատությունն առաջին հերթին պատասխանատվություն է ենթադրում, իսկ տգետ և անբարո մարդու հաամար` ամենաթողություն:

 

 

Ո՞ր ատամը քաշեմ,- կնոջը հարցրեց ատամնաբույժը:
-Լեզուն քաշիր,-կողքից հուշեց ամուսինը:

 


Սիրտն ինչպե՞ս չի պայթում իր մասին երգվող այդքան անտաղանդ երգերից:

 


ս իմ սիրտը քեզ եմ տալիս,- երգում էր տղամարդը, բայց չէր ասում, որ իր սիրտն արդեն երկու անգամ ինֆարկտ է տարել:

 


Յուրաքանչյուր հայ պաշտոնյայի թիկնապահների քանակն ուղիղ համեմատական է սեփական ժողովրդից ունեցած նրա վախին:
 

 

Վա~յ նրան, ով ունի, բայց չի ծախսում և կրկնակի վայ նրան, ով չունի, բայց ծախսում է անխնա:

 


Մարդ կա, որի համար բոլոր լեզուներն էլ օտար են:

 


Մի´ ճաշակիր ժլատի հացը: Այն մարսելը շատ դժվար է:

 

 

Որդերին մի մեղադրեք դարավոր կաղնին տապալելու համար: Նրանք էլ են ընտանիք պահում:

Չկամները միշտ նախանձում են, քանզի տեսնում եմ ձեր կյանքի լավ կողմերը միայն և չգիտեն, թե ինչ ցավեր են տանջում ձեզ:

 

 

Մարդկայնի հիշողությունը միշտ ավելի սուր էլինում, երբ գործում է հիշաչարության և ոչ թե երախտագիտության դաշտում:

 

 

Եկա, որ ասեմ.
-Իզուր եք չարանում և ոտնատակ տալիս ինձ: Առանց ինձ դուք լեզուն կտրած զանգ եք և անխունկ բուվառ: Ախր ես բանաստեղծ եմ:

 

 

Նոյը տապան կառուցեց և բոլոր արարածներին հրավիրեց ներս մտնել: Բայց խելացի գտնվեցին միայն... կենդանիները:

 

 

Ժամանակ կա, որ քարկոծվելն ավելի լավ է, քան ուրիշին քարկոծելու համար քար վերցնելը:

 


Մինչ ուրիշ ազգերն ապրել են, հայերն իրենց հույս են տվել, թե ապրելու են հավիտյան և... մի կերպ գոյատևել են:

 


Վա~յ այն կնոջը, ով հույսն իր գեղեցկության վրա է դնում և մոռանում է ժամանակի մասին:

 


Կրկնօրինակման արժանի է նա, ով ոչ ոքի չի կրկնօրինակում:

 


Բռնության ամենազզվելի տեսակը, թերևս, պարտադրված ժողովրդավարությունն է:

 


Եթե չես ուզում, որ մարդիկ քեզնից հիասթափվեն, երեբք մի անկեղծանա նրանց առաջ և նրանց միշտ տարածության վրա պահիր:

 


Ավել լավ է հույսդ սեփական մազի վրա դնես, քան թե հարևանի ճոպանի:

 


իրիր մերձավորիդ,- պատվիրեց Աստված:
-Սիրիր մեծավորիդ,- նենգափոխեց քծնողը:

 

 

Երբ աշխարհ եկա, թվաց այնտեղ փոխելու եմ ամեն բան և աշխարհը շատ շուտով ստիպված է լինելու ճանաչել ինձ, ստիպված է լինելու գլխարկը հանել իմ առաջ...
...Այսքան տարի է անցել, բայց ո՜չ աշխարհն է փոխվել, ո՜չ ես, ո՜չ աշխարհն է ճանաչոում ինձ, ո՜չ ես նրան, ու հիմա չգիտեմ ումից նեղանամ` ինձնի՞ց, թե՞ աշխարհից:

 

 

Ձուկ լինելը պետք է որ հաճելի բան չլինի: Ով ասես կարթ ու ցանց ունի, իսկ դու նույնիսկ լեզու չունես, որ գոնե մի կարգին հայհոյես:

Առողջ ապրելակերպ վարելու համար նույնպես գոնե մի քիչ առողջություն է հարկավոր:

 

 

Ուրիշի կարծիքով մի ապրիր: Թե չէ դանդաղ քայլես, կասեն դանդալոշ է, արագ քայլես՝ կասեն խենթ է..

 

 

Երբեք գեներալ մի դարձրեք նրանց, ովքեր դեռևս չեն մոռացել զինվոր ժամանակ ուրիշներից կրած վիրավորանքը:

 

 

Մի փորձիր ուղղել թերուս մարդու սխալը: Դա կարող է դիտվել որպես անձնական վիրավորանք:

 

 

Միշտ չէ, որ կարող ես հումորով վերաբերվել նրանց, ովքեր իրենց հիմարությունները որպես սրամտություն են ներկայացնում:

 

 

Եթե քո կյանքում մարդկանցից ամաչելու ոչինչ չես արել, միևնույնն է, վախեցիր Երկնավոր դատաստանից:

 

 

Քարտեզի վրա Հայստանը ջութակի է նման: Ո՞վ է նվագում այն, ինչպես ու ինչ՝ գիտեն միայն Աստված ու ժամանակը։

 

 

Ներողություն խնդրելիս մարդն առաջին հերթին ինքն է ազատվում ծանր բեռից:

 

 

Երբ օրենքը կատարելն ավելի դժվար է, քան այն շրջանցելը, կամ անարխիա է առաջանում, կամ բռնապետություն։

 

 

Ի՞նչ է մարդը. տիեզերք` ամփոփված մի բուռ հողի մեջ:

 

 

Մի պարծենա: ճանճն այնպիսի կենդանի է, որ կարող է նստել ցանկացած մարդու վրա:

 

 

Ձուկ լինելը պետք է որ հաճելի բան չլինի: Ով ասես կարթ ու ցանց ունի, իսկ դու նույնիսկ լեզու չունես, որ գոնե մի կարգին հայհոյես:

 

 

Մեծ քիթ ունենալը ոչինչ, դժբախտությունը քթի ծակ չունենալն է:

 

 

Եվ թագավորի որդու նետն ընկավ գորտի մոտ, և տղան գորտին տարավ տուն, և նա դարձավ հրաշք-գեղեցկուհի,-համոզում է ռուսական քնարական հեքիաթը:
-Իսկ գորտային լպրծուն-սառնությու՞նը,-կասկածում է հայկական պրագմատիզմը:

Դավիթ  Միրզոյան

Առանց սեփական ուսմունքի ու անցյալի ժառանգության՝ ազգը նման է անարմատ ծառի։
 


Մտավորականն ազգի ճակատագրով լրջորեն մտահոգված անհատն է՝ անկախ ճանաչումից, մասնագիտությունից ու տարիքից։ Մտավորականն ազգի ուսմունքի կերտողն է, պահապանն ու սերմնացանը։

 

 

Անիմաստ է համախմբվածություն ակնկալել ժողովրդից, եթե այն չկա մտավորականության մեջ։
 


Երբ գլուխն է կորցնում գլուխը, ուրիշ ի՞նչ սպասենք մարմնից։
 


Հզոր երկիր ունենալու համար հարկավոր է ունենալ այն արժեհամակարգը, որը կար, երբ հզոր երկիր ունեինք։

 

 

Քաղաքականություն խաղում են վախկոտները:
Փոխզիջումների գնում են թույլերը:
Քննարկումների նստում են գաղափարազուրկները։

 


Բավական չէ միայն զղջալ սեփական սխալի համար, հարկավոր է ամեն ինչ անել՝ այն շտկելու համար։
 


Խնդրի պատճառների մասին ողջ ճշմարտությունն իմանալը գործի կեսն է։
 


Երկիր սվիններով չեն կառուցում, այլ՝ առաքինի արժեհամակարգով։

Ինքն իրեն կողոպտող ազգը չի կարող կասեցնել օտարի ձեռքը։
 


Անկեղծությունը քաջերին է հատուկ։ Իսկ անմիջականությունը՝ ազնվասիրտ մարդկանց։
 


Ասել պետք է միայն ճշմարտությունը, իսկ անել՝ միայն լավն ու բարին։
 


Հաճախ մոռանում ենք, որ մեր հնարավորությունները մեր ցանկությունների պես անսահման չեն։
 


Մարդու համեստությունը հաճախ սխալմամբ անվստահություն է որակվում։
 


Եթե տղամարդը գիտի, ապա կինն առանց բացատրելու էլ կհասկանա։
 


Ամեն հայկական լավը չի, բայց ամեն լավ հայկական է։
 


Մարդն ամեն ինչ կարող է անել։ Միայն ժամանակ տուր ու մի խանգարիր։
 


Կնոջ անկեղծ նվիրվածությունը չգնահատող տղամարդը ողջ կյանքում տառապելու է սիրո պակասից։
 


Մեր ազգային միասնության ճանապարհի առաջին խոչնդոտը մեր գոռոզությունն է ու դրանից բխող տգիտությունը։
 


Երբ չունենք մտավոր ու հոգևոր ձեռքբերումներ, մեր նորը ոչնչով չի տարբերվի հնից։
 


Չարն ուրիշին վնասելու մարդու գիտակցված ընտրությունն է։
 


Ամուսնական առաջարկությունը խնդրանք չէ։ Առաջարկություն է միայն։
 


Ապագան կանխորոշում են մեր մտքերն ու հատկապես գործերը ներկայում։
 


Ամենավտանգավոր զենքը գաղափարն է։
 

Առաջնորդների վրա հույս դնող ազգը կործանման է դատապարտված։
 


Իսկական առաջնորդը գաղափարն է, որ առաջնորդում է նույնիսկ առանց առաջնորդի։
 


Հույսը ցանկալիի անհիմն ակնկալիքն է։
Հավատը՝ ցանկալիի անորոշ ակնկալիքը։
Գիտելիքը՝ ցանկալիի հիմնավոր ակնկալիքը։
Հետևաբար Հույսը խավար է։
Հավատը՝ կիսախավար։
Գիտելիքը՝ լույս։

 


Ազգն ինքն իրեն կճանաչի միայն այն արժեհամակարգով, որով ապրել են իր նախնիները։
 

 

Միապետություն չունեցող ազգը որբ է ու անտեր։

Միապետություն չուզող ազգը դատապարտված է աննպատակ դեգերելու։
Միապետություն չհասկացող ազգը դատապարտված է կործանման։

 


Մարդու ամենակարևոր գործն է՝
Ճանաչել ինքն իրեն.
Հասկանալ իր առաքելությունն ու անելիքը.
Իմանալ՝ ինչ է անհրաժեշտ դրա համար.
Պատրաստ լինել ճանաչելու ճակատագրի պարգևը.
Ունենալ քաջություն՝ ընդունելու այդ պարգևն ու
անդորր՝ այն ըմբոխշնելու համար։

 


Անկեղծությունը մտերմացնում է մարդկանց, իսկ մտերմությունը՝ պարտավորեցնում։ Ու քանի որ պարտավորությունը համապատասխան զոհաբերություններ է պահանջելու, մարդիկ խուսափում են անկեղծությունից։
 


Սերը հոգեհարազատ էակի կարոտն է։

 

 

Դեպի գլուխն ուղերձի ճանապարհն անցնում է մարդու սրտի միջով։

 

 

Կյանքի իմաստը գուցե այն է, որ հասկանանք կյանքի իմաստը։

bottom of page