Հայ Դասականներ, թվային գրադարան
Վահան Տերյան
Նշանավոր հայ բանաստեղծ, քնարերգու և հասարակական-քաղաքական գործիչ։ Վահան Տերյանը (իսկական անունը՝ Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան), ծնվել է փետրվարի 9 (հունվարի 28) Գանձա, Ախալքալակում: 1899թ-ին սովորել է Լազարյան ճեմարանում, 1906թ-ին՝ Մոսկվայի համալսարանում:
Հրատարակել է « Գիշեր և հուշեր », « Ոսկի հեքիաթ », « Վերադարձ », « Երկիր Նաիրի » և այլն
Մոսկվայում գրում է « Մոսկվա, դեկտեմբերի 12 », « Պայմանական թատրոն » հոդվածները:
1915-1916 թվականներին Տերյանը մասնակցում է Վալերի Բրյուսովի և Մաքսիմ Գորկու կազմած ու խմբագրած « Հայաստանի պոեզիան » և « Հայ գրականության ժողովածու » գրքերի ստեղծման աշխատանքներին։ Հայերենից ռուսերեն է թարգմանում Գաբրիել Սունդուկյանի «Պեպո»-ն, Րաֆֆու«Կայծեր»-ի առաջին հատորը։
1917 Տերյանը ակտիվորեն մասնակցում է բոլշեւիկյան հեղափոխությանը եւ այն հաջորդած քաղաքացիական պատերազմին։ Լենինի ստորագրությամբ մանդատով մասնակցում է Բրեստի խաղաղ պայմանագրի ստորագրմանը։ 1919 Տերյանը՝ լինելով Համառուսական Կենտրոնական Գործկոմի անդամ, առաջադրանք է ստանում մեկնել Թուրքեստան (այժմյան միջինասիական հանրապետություններ), սակայն ծանր հիվանդության պատճառով ստիպված է լինում մնալ Օրենբուրգում, ուր և վախճանվում է 1920թ հունվարի 7-ին։
Վահագն Դավթյան
Վահագն Դավթյան (օգոստոսի 15, 1922, Արաբկիր (Արևմտահայ Հայաստան) - 21 փետրվար, 1996, Երևան), հայ բանաստեղծ։
Եղել է Հայաստանի գրողների միության նախագահ՝ (1991-1994),
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ`(1986), ակադեմիկոս` (1996) թ.
Հեղինակ է շուջ 40 բանաստեղծական ժողովածուների, գրական- հրապարակախոսական հոդվածների 2 գրքերի, «Բարի հսկան» Վիլիամ Սարոյան մասին գրքի, «Համառոտ պատմություն հայոց», «Անխորագիր» վիպակ, «Զուգահեռ Ճանապարհ», «Ի սկզբանե էր բանն», մամուլում տպագրված մոտ 1000 հոդվածների, գրախոսությունների, էսսեների, հուշագրությունների։Եղել է «Ավանգարդ» թերթի աշխատակից՝ (1945- 1954), «Գրական թերթի» պատասխանատու քարտուղար՝ (1954- 1962), «Գրական թերթի» գլխավոր խմբագիր՝ (1962- 1965), «Հայրենիքի ձայն» թերթի հիմնադիր-գլխավոր խմբագիր՝ (1965- 1967) Հեղինակ է «Երկերի ժողովածու 2 հատորով» (1975) թ։ «Երկերի ժողովածու 2 հատորով» (1985) թ։ Մահացել է 1996թ փետրվարի 21 ին Երևանում, հանգչում է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Ավետիք Իսահակյան
Հայտնի բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ:
Ավետիք Իսահակյանը ծնվել է 1875 թ. հոկտեմբերի 30-ին Ալեքսանդրապոլի գավառի Ղազարապատգյուղում:
Տպագրել է «Երգեր և վերքեր» բանաստեղծությունների իր առաջին գիրքը (1895-1917), ապա ‹‹Ալագյազի մանիներ›› պոեմը: 1898թ1899- 1906 թթ. ստեղծել է «Հայդուկի երգեր»
բանաստեղծությունների շարքը, որը դարձավ հայ ֆիդայական պայքարի անդրանիկ արտահայտությունը հայ դասական պոեզիայի մեջ։ 1909-1910թթ. Իսահակյանը գրել է իր հռչակավոր « Աբու-Լալա Մահարի » պոեմը: Նրա ստեղծագործական կյանքում բացառիկ տեղ է գրավել « Ուստա Կարո » անավարտ վեպը (առաջին տարբերակը` 1910-1912թթ.): Աշխարհընկալման Իսահակյանի հայեցակարգը` խոհերը հայրենիքի, մարդկային կեցության, սիրո, իրենց
անդրադարձն են գտել նրա բազմաժանր ստեղծագործություններում. « Իմ սիրտն այնտեղ է » , 1906, « Անհուն վրեժի և ատելության » , 1908, « Անանդան և մահը» , 1908, « Հավերժական սերը » , 1914, « Լիլիթ » , 1921, « Սասմա Մհեր » , 1922, « Սաադիի վերջին գարունը » , 1923, « Մի մրահոն աղջիկ տեսա » , 1925, « Ռավեննայում» , 1926, « Համբերանքի չիբուխը » , 1928... Բանաստեղծը ձեռնամուխ է եղել հայերի ցեղասպանության մեղադրականի՝ « Սպիտակ գրք » ստեղծմանը, որի մի զգալի հատվածը տեղ է գտել 1915-1922 թթ. « Հիշատակարան » գրառումներով։ Ստացել է ԽՍՀՄ Պետական Մրցանակ (1946), 194-1957 թթ. Հայաստանի գրողների միություն նախագահն էր։
Մահացել է 1957թ. հոկտեմբերի 17-ին։
Եղիշե Չարենց
Քսաներորդ դարի հանճարեղ բանաստեղծ, հասարակական գործիչ Եղիշե Չարենցը (Եղիշե Սողոմոնյան) ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում:
1912թ. Թիֆլիս լույս տեսնող «Պատանի» ալմանախում տպագրվում է Չարենցի առաջին բանաստեղծությունը:
1913-15թթ. Կարսում Չարենցը գրում է «Հրո երկիր» շարքից մի քանի բանաստեղծություններ, «Տեսիլաժամերը», «Կապուտաչյա հայրենիք» պոեմը: Պատերազմի սարսափների զգացողությամբ 1915-1916-ին գրեց «Դանթեական առասպել» պոեմը, որը 1916-ին լույս տեսավ Թիֆլիսում։ 1917թ-ին գրում է «Ծիածանը» շարքը, «Հեռացումի խոսքեր» բանաստեղծությունը, «Հարդագողի ճամփորդներ» բալլադը, որ նվիրել է «սիրելի Վիվանին»։ 1918թ-ին գրում է «Ազգային երազ» պոեմը, «Ողջակիզվող կրակ» շարքը, «Իրիկունը» ենթաշարքի բանաստեղծությունները, «Սոմա» պոեմը: 1919թ-ին Թիֆլիսում լույս է տեսնում «Ամբոխները խելագարված» պոեմը,1920թ-ին «Էմալե պրոֆիլը Ձեր», «Նորից՝ Արմենուհի Տիգրանյանին» շարքը՝ ձեռագիրը նվիրելով բանաստեղծուհուն, Երևանում գրում է «Վահան Տերյանի հիշատակին» բանաստեղծությունը, գրում է «Բոլորին, բոլորին, բոլորին (երեք ռադիոպոեմ)» գիրքը, «Մահվան տեսիլ» բանաստեղծությունը՝ «Սիրելի Դավիթ Անանունին» ընծայականով, գրում է «Երգ ժողովրդի մասին» պոեմը։ 1921թ-ին գրում է «Ութնյակներ արևին» շարքը, Մոսկվայում գրում է «Երկիր Նաիրի» վեպի առջին մասը՝ «Քաղաքը և բնակիչները», «Տաղարան» շարքը «Արփիկին» ընծայականով։ Շարքն ավարտվում է «Ես իմ անուշ Հայաստանի...» հանրահայտ բանաստեղծությամբ ավարտում է «Ամենապոեմը», ավարտում է «Չարենց-Նամեն» Մոսկվայում գրում է «Վահագն» և «Աթիլլա» պոեմները, ավարտում է «Հրո երկիր» գրքից» շարքը։ 1922թ. փետրվարին, Ալեքսանդր Մյասնիկյանի անմիջական օժանդակությամբ Մոսկվայում լույս է տեսնում Չարենցի «Երկերի ժողովածուի» առաջին, իսկ մայիսին` երկրորդ հատորը «Ստամբոլ» պոեմը: 1924թ-ին գրում է «Մաճկալ Սաքոյի պատմությունը» պոեմը, «Կոմալմանախ» ժողովածուն, «Կորչի՛ պատերազմը» գրական - գեղարվեստական ժողովածուն։ 1927թ-ին լույս են տեսնում «Ռուբայաթ», «Ժողովածու պոեմների»: 1928թ-ին, գրում է «Խմբապետ Շավարշը», 1929թ-ին` «Չորս բալլադ» ժողովածուն, 1930թ-ին «Էպիքական լուսաբաց» ժողովածուն: 1937թ-ին նոյեմբեր 27-ին, ռավոտյան ժամը 7-ին վախճանվում է Երևանի բանտի հիվանդանոցում։
Հովհաննես Թումանյան
Հովհաննես Թադեւոսի Թումանյան ՝ հայ մեծագույն գրող և բանաստեղծ, հասարակական գործիչ։ Ծնվել է 1869 թվականի փետրվարի 7-ին, Լոռվա Դսեղ գյուղում` հոգեւորականի ընտանիքում։
1899 թ.-ին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Ա. Իսահակյանը, Դ. Դեմիրճյանը, Լ. Շանթը, Ղ. Աղայանը, Պ. Պռոշյանը, Ն. Աղբալյանը և ուրիշներ։
1890 թ. Մոսկվայում տպագրվում է Թումանյանի «Բանաստեղծությունների» առաջին հատորը, իսկ 1892 թ. լույս է տեսնում նաև երկրորդը. մի շարք քնարական բանաստեղծություններ, վեց պոեմ («Լոռեցի Սաքոն», «Մեհրի», «Ալեք», «Մերժած օրենք», «Անուշ», «Մարոն»), երեք բալլադ («Արև և Լուսին», «Շունն ու Կատուն», «Ախթամար»), թարգմանություններ:
1893-1900թ.-ին գրում է «Դաշնակներ» փոքրիկ ժողովածուն (1893 և 1896 թ.թ.), «Աղբյուր» ամսագրի մատենաշարի գրքույկը, «Լոռեցի Սաքոյի» վերամշակված տարբերակը, շարունակել է աշխատել մի շարք պոեմների վրա, գրել է բալլադներ («Անիծած հարսը», «Պողոս-Պետրոս», «Արծիվն ու Կաղնին»), ստեղծում է գեղարվեստական արձակի փայլուն նմուշներ («Գիքորը», «Աղքատի պատիվը», «Քաջերի կյանքից», «Արջաորս» և ուրիշ պատմվածքներ, «Անխելք մարդը» հեքիաթը), հանդես է գալիս որպես հրապարակախոս («Բորչալվում»), տպագրում է իր առաջին գրական-քննադատական հոդվածներն ու ելույթները: 1895 թ.-ից սկսում է նյութեր հավաքել իր ստեղծագործական երազանքը իրականացնելու նպատակով`«Հազարան բլբուլ» հեքիաթ-պոեմի համար:
1901-1905 թթ. Լ. Հախվերդյանը գրում է. «Թե ով էր Թումանյանը` երևաց 1903-ին, երբ լույս տեսավ նրա «Բանաստեղծություններ» գիրքը բովանդակությամբ ամենահարուստ, արվեստով ամենաբարձր, հրատարակությամբ ամենաշքեղ գիրքը, որ երբևէ տպագրվել է հեղինակի կենդանության օրոք: Բյուրեղացումն այն ամենի, ինչ ստեղծել էր Թումանյանը 1882-ից ի վեր»:
1906-1914 թթ. վերամշակում է «Գիքորի» և «Արջաորսի» վերամշակված տարբերակները, «Իմ ընկեր Նեսոն», «Քեռի Խեչանը», «Եղջերուն» և ուրիշ պատմվածքներ; «Քաջ Նազարը», «Տերն ու Ծառան», «Կիկոսի մահը», «Սուտասանը», «Բարեկենդանը», «Կացին ախպերը», «Սուտլիկ որսկանը» և այլն գործեր:
1915-1922 թ.թ. - երին Թումանյանի կյանքի և ստեղծագործության վերջին շրջանն է: 1916 թ. լույս տեսավ «Հայրենիքիս հետ» ժողովածուն, «Մեր ուխտը», «Հայոց լեռներում», «Տրտմության սաղմոսներից», «Հայրենիքիս հետ», «Վերջին օրը», «Հոգեհանգիստ» ստեղծագործությունները: Նշենք նաև հոգում պարփակվածը, կյանքի ու մարդու մասին խոհերը բացահայտող «Բարձրից»-ը, «Պատրանքը», «Տիեզերքի ընթերցումը», «Սիրիուսի հրաժեշտը», և իհարկե, բանաստեղծի «հոգու կենսագրությունը» ամփոփող քառյակները – նրա ողջ գրական կյանքի զարգացման փառահեղ պսակը:
1912–1921՝ Հայ գրողների կովկասյան միության նախագահն է: Արդեն Հայքի խորհրդայնացումից հետո դառնում է Հայաստանին օգնության կոմիտեի նախագահ (1921-22):
Հովհաննես Թումանյանը վախճանվել է 1923 թ. մարտի 23-ին, 54 տարեկան հասակում, Մոսկվայում:
Պարույր Սևակ
Պարույր Սևակ (Պարույր Ռաֆայելի Ղազարյան, հունվար 24, 1924 - հունիս 17, 1971), հայ ականավոր բանաստեղծ, գրող, գրականագետ։
1945-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետի հայոց լեզվի և գրականության բաժինը:
1945-1946թթ աշխատել է «Ավանգարդ»-ում:
1945-1949թթ Արտասահմանյան երկրների հետ բարեկամության և մշակութային կապի հայկական ընկերությունում:
1949-1951թթ «Գրական թերթի» խմբագրությունում` որպես պոեզիայի բաժնի վարիչ:
1951-1956թթ սովորել է Մոսկվայի Մ.Գորկու անվան գրականության ինստիտուտում:
1955-1959թթ դասախոսել է նույն ինստիտուտում:
1963թ-ից ավագ գիտաշխատող էր ՀՀ ԳԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում:
1966-1971թթ եղել է Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղար, ԽՍՀՄ 7-րդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատ:
1967թ-ին «Սայաթ-Նովա» թեմայով թեզ է պաշտպանել և ստացել է (1970թ.) բանասիրական գիտությունների դոկտորի աստիճան:
Պարույր Սևակի բանաստեղծությունները թարգմանվել են աշխարհի բազմաթիվ լեզուներով: Նրա սցենարներով նկարահանվել են «Մեսրոպ Մաշտոց» (1962թ.), «Սայաթ-Նովա» (1965թ.) փաստագրական կինոնկարները:Մահացել 1971թ. հունիսի 17-ին, ավտովթարից և թաղված է հայրենի գյուղում:
Ստեղծագործություններ և գրքեր
Անմահները հրամայում են, 1948, Անհաշտ մտերմություն պոեմ, 1953,
Սիրո Ճանապարհ, 1957, Անլռելի զանգակատուն պոեմ, 1959, Մարդը ափի մեջ, 1963, Սայաթ Նովա ուսումնասիրություն։
Հայտնի բանաստեղծություններ
Մոր ձեռքերը, Անքնություն, Մարդ էլ կա, մարդ էլ, Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում, Ծերանում ենք, Հայաստան, Էրեբունի-Երևան, Բարև, Անկեղծ ասած, Նորօրյա աղոթք, Ապրել, Ուզում եմ, Գժվում եմ, Իմ հայ ժողովուրդ, և այլն։
« Գրական Ժամ » © 2022 grakanjam.wixsite.com/armenia
բոլոր իրավունքները պաշտպանված են