top of page
Սոնա  Խաչատրյան

Կայքի  մտահաղացման, իրագործման,  գրական մասի խմբագրման  և  ձևավորման հեղինակն  է  բանասեր, գրող

Սոնա  Խաչատրյանը։  

 

Իմ նպատակն ու առաքելությունը

Գրական Ժամ

Սիրելի հայրենակիցներ,  Գրական Ժամ գրական  կայքը ստեղծվել և կյանքի է կոչվել  հայ ժողովրդի հանդեպ տածած մեծ սիրո և  նվիրվածությունից բխող հայապաշտպան  դիտավորության հենքի վրա, բացառապես մարդասիրական, անշահախնդիր հիմունքներով:

Փորձելով քայլել  ժամանակին համընթաց,  պայքարել   հայ գրականությունը թվայնացնելու և ըստ արժանավույնս մատուցելու   իրավունքի  համար, այս  գրական կայքը հնարավորություն է ընձեռում առցանց տարբերակով  ծանոթանալ  հայ դասական գրողների կենսագրությանը,  գրական ոճին, մտահորիզոնին, առցանց ընթերցել բազմաթիվ հիացմունքի արժանի ստեղծագործություններ, հայ մեծերի   արժեքավոր մտքեր և խոհեր, գտնել մտքի թռիչքի  նորօրյա կայան թևակոխած խորիմաստ եզրահանգումներ,  անվճար հիմունքով ներբեռնել   արևելահայ և արևմտահայ գրականության մնայուն արժեք  հանդիսացող հայ դասականների ամբողջական գրքեր, ինչպես նաև ժամանակակից  որակյալ գրականություն։

Ներկան համարվում է անցյալի և ապագայի վճռորոշ դիտակետն,  ուստի Գրական Ժամ կայքն իր ուրույն դերն  ու  տեղն է հատկացրել   ժամանակակից հայ  գրականությանը`  մերօրյա գրողներին` և՛ երկար տարիների գրական վաստակ և  փորձ ձեռք բերած  հայտնիների,  և՛  նոր խոսք,  գրական որակյալ արժեհամակարգ  դրսևորած  գրողների` դեռ գրական,  մշակութային կյանքի մաքառման, ինքնահաստատման  դժվարին ճանապարհի եզրին կանգնած:  

Կայքում իր նշանակալից  տեղն ունի   «Հոգևոր Խրատանի»  թվային գրադարան բաժինն, որտեղ ներկայացված են տարբեր ժամանակաշրջանների հոգևոր գրականություն՝  հայ,  տիեզերական մեծության սրբերի,  վարդապետների, հայ գրողների խրատներն ու հոգեշահ,  անգին աշխատանքներն` երկնային  իմաստությամբ լեցուն  և  քրստոնեական կերպարին կոչող կենդանարար  շնորհների լուսավոր դաստիարակչությամբ:

Անսահման սիրելով մեր Հայաստան երկիրն,  Արցախ աշխարհը, Կիլիկիայի հայկական թագավորությունն, Արևմտյան Հայաստանն` որպես մեր արյան կանչի ու արմատների դարավոր խորհրդանիշ,  ստեղծվել է  նաև Հայաստան լեռնաշխարհի և նրա սահմաններից դուրս գտնվող հայկական  տեսարժան վայրերի,  մշակութային կոթողների  մասին    ճանաչողական և դիտարժան «Հայկական գեղատեսիլ վայրեր և կոթողներ»  ֆոտալբոմների ծավալուն  բաժինը:

կապ

հաղորդագրությունն ուղարկվեց

Ինձ հետ կարող եք կապվել  grakanjam@gmail.com,

 grakan.jam@yandex.ru,  grakanjam@outlook.com  էլ․

փոստերի  միջոցով կամ թողնել կարճ հաղորդագրություն։

  • White Google+ Icon
  • YouTube - White Circle
  • White Twitter Icon
  • White Facebook Icon
bottom of page