top of page

ժամանակակից հայ գրականություն

Ջրաներկ, 1997 ինքնադիմանկար.jpg
Դավիթ  Միրզոյան

Դ. Միրզոյանի գրականությունը              

« Գրական Ժամ »  կայքում

12507367_663789727096668_4781677435454873190_n.jpg

Միապետություն/ բռնապետություն/ 

դեմոկրատիա

 

1. Ինչպե՞ս կարող եք դեմոկրատասեր մեր հասարակությանը համոզել, որ հավասարության քողի տակ ծվարած դեմոկրատիան փտած համակարգ է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Դեմոկրատիան շատ շատերը մարդկության բարձրագույն նվաճումն են համարում։ Դրա արժեքը կասկածի տակ դնելն, իսկ, սրբապղծություն է շատերի համար, նույնիսկ, այն համատարած իրողությունն աչքների առաջ, որ դեմոկրատական կառավարում որդեգրած երկրների մեծամասնությունը բռնապետությունների են վերածված, հիմնականում, թույլ ու անկազմակերպ բնակչությամբ, ուր ժողովրդի կարծիքը համարյա հաշվի չի առնվում, ուր ժողովուրդը չի կարողանում որևէ կերպ մասնակցել պետության կառավարմանը, ուր պետության կառավարումն իրականացնում են միայն իշխանության ձգտող կուսակցությունները, փողատերերը, և այլն, որոնք իրականում հետապնդում են նեղ անձնական ու խմբակային շահեր։

Մարդիկ, միաժամանակ, անտեսում են այն իրողությունը, որ ժամանակակից միապետությունները կայուն ու բարգավաճող երկրներ են։ Ի դեպ, ներկայումս, աշխարհում քառասունչորս միապետություն կա։ Ոչ մեկում չկան ժողովրդական ընդվզումներ։ Մարդիկ ապրում են խաղաղ ստեղծագործ աշխատանքով, հաշտ ու երջանիկ։ Ի դեպ, Բութանի թագավորությունում կա երջանկության մինիստրություն։ Այն պարբերաբար հարցում է անցկացնում բնակչության շրջանում բացահայտելու և միապետին ներկայացնելու բնակչության երջանիկ ու դժբախտ մարդկանց տոկոսը։ Քանի որ միապետն, ընդհանրապես, իր երկրի հիմնական տերն է, ապա գերդաստանի նահապետի ես, շահագրգռված է կայուն ու հզոր երկիր ունենալ, նաև, երջանիկ ու նվիրված ժողովուրդ։

Ի հակադրություն, դեմոկրատական կառավարման համակարգը երկրի հիմնական տեր չի ենթադրում։ Կան միայն ժամանակավոր կառավարիչներ։ Հետևաբար, կա ժամանակավոր ուտող փախնողների առաջացման միջավայր։ Իսկ եթե այն կա, ապա կառաջանան և նրանք` կաշառակերներն ու բոլոր տեսակի հանցագործները։ Կոռուպցիան դեմոկրատական կառավարման համակարգի ամենահիմնական ուղեկիցն է։ Իսկ երբ վերևներում համատարած կոռուպցիա է, նույնը կլինի, նաև, ներքևներում։

Ինչպես ասվեց, միապետական կառավարման համակարգում կա երկրի հիմնական պատասխանատու` միապետը։ Նա է նշանակում, կամ հաստատում բոլոր պաշտոյանաներին։ Հետևաբար, միապետն է պատասխանատու ցանկացած պաշտոնյայի լավ կամ վատ արարքի համար։ Ընդհանրապես` երկրի ընդհանուր իրավիճակի համար։ Միապետական համակարգում չկա ժամանակավոր ուտող փախնողների` կոռուպցիայի, միջավայր։ Կոռուպցիայի եզակի դեպքերը բացառված չեն։ Բայց, եթե այն անընդհատ բնույթ ստանա, ապա մարդկանց դժգոհությունն իրավացիորեն կուղղվի երկրի հիմնական պատասխանատուի` միապետի, դեմ։

Իսկ, թե ինչ երաշխիք կա, որ մեր` հայ, իրականության մեջ չի ծագի համատարած կոռուպցիա, եթե, նույնիսկ, անցնենք միապետական կառավարման, ապա ասեմ, որ իմ կազմած Միապետական Հայաստանի Սահմանադրության մեջ, ի թիվս մարդու արժանապատվությունը պաշտպանող այլ հոդվածների, ամրագրել եմ հպատակների զենք կրելու, նաև` զինված ապստամբության իրավունքը։ Այն նույն իրավունքը, որ նրանք ունեին Նահապետ Հայկի ժամանակ։

Բայց, դառնալով դեմոկրատական կառավարման համակարգին` այն իրեն ներհատուկ շատ մեծ թերություններ ունի։

Նախ` բոլորը չեն կարող իմաստուն լինել։ Մարդկանց մեծամասնությունը, թեկուզ հենց տարիքի բերումով, երկրի կառավարման համապատասխան փորձ ու իմաստնություն չունի։ Հետևաբար, մեծամասնության կարծիքը կամ ընտրությունը չի կարող միշտ ճիշտ լինել։

Երկրորդ` ոչ իմաստուն մեծամասնությունը հնարավորություն ունի կառավարման կլծակների մոտ բերել իր ներկայացուցչին ու զավթել իշխանությունը։ Իսկ, եթե այդ մեծամասնությունը տգետ ու հանցագործ է, ապա կառավարման լծակների մոտ կհայտնվեն տգետներ ու հանցագործներ։ Դեմոկրատական կառավարման համակարգում չկան տգետ մեծամասնության կողմից կառավարման լծակները զավթելու հնարավորությունը կանխարգելող մեխանիզմներ։

Երրորդ` դեմոկրատական կառավարման համակարգը անարդյունավետ է։ Նույնիսկ, եթե կառավարման լծակների մոտ են հայտնվել հասարակության ընտիր անդամներ, քվեարկության ճանապարհով որևէ հրատապ որոշման հանգելու համար անհամաչափ շատ ժամանակ կպահանջվի։

Իսկ, եթե հաշվի առնենք տգետ մեծամասնության ներկայացուցիչների առկայությունը, ապա անհնար է պատկերացնել որևէ իմաստուն որոշում։ Իսկ կոռումպացված ներկայացուցիչների որոշումները կլինեն միայն սեփական գրպանին ի նպաստ։

Չորրորդ` դեմոկրատական կառավարման համակարգը վնասակար է։ Այն հասարակության բոլոր անդամներին կտրում է իրենց հիմնական գործից` ստեղծագործ աշխատանքից, ու համարյա մշտապես գամում երկրի կառավարման գործին, թեկուզ հենց տարբեր մակարդակների ներկայացուցիչնեի ընտրություններով, ու խճճում նրանց կառավարման խնդիրների հորձանուտում։

Եթե դեմոկրատիան արդյունավետ համակարգ լիներ, ապա նույն այն երկրները, որոնք մեզ հորդորում են որդեգրել դեմոկրատական կառավարում, ապա իրենց երկրներում վաղուց հրաժարված կլինեին միապետությունից։ Չմոռանանաք, որ արևմտյան աշխարհի շատ երկրներ միապետություններ են` Նորվեգիան, Դանիան, Շվեդիան, Հոլանդիան, Բելգիան, Լյուքսեմբուրգը, Մոնակոն, Լիխտենշտեյնը, Անդորրան, Իսպանիան, Ճապոնիան ու Մեծ Բրիտանիան Կանադայի, Ավստրալիայի ու Նոր-Զելանդիայի հետ միասին։ Նույնիսկ, Վատիկանն է միապետություն։ Պապը Վատիկան Քաղաքի միապետն է։

2. Դուք գրում եք, որ դեմոկրատիայի պատճառով մենք կորցրինք մեր անկախությունը: Իսկ բոլորն ասում են, որ դեմոկրատիան բերեց մեզ անկախություն, մեր անկախության հիմքն է:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ես միայն ասել եմ, որ երկիրը չի կարող անկախ լինել, եթե իր պետության հիմքում օտարի գաղափարախոսությունն է։ Մեր դեպքում` դեմոկրատիան։

Ամեն պետություն կառուցվում է որևե ուսմունքի հիման վրա, կամ, որ միևնույն է` գաղափարախոսության, կամ փիլիսոփայության, և այլն։

Դեմոկրատիան, նույնպես, ուսմունք է, կամ` գաղափարախոսություն։ Ընդ որում, մեզ համար օտար ծագում ունեցող։ Փաստորեն, մեր պետականության հիմքում ընկած է օտարի ուսմունքը։ Հետևաբար, մենք անկախ չենք։

Իսկ, եթե հաշվի առնենք, որ ոչ՛ տնտեսական, ոչ՛ էլ քաղաքական անկախություն ենք ունեցել, նաև, որ մշտապես արտաքին աշխարհի մշակութային ճնշման տակ ենք, ապա պատկերն ավելի կամբողջանա։

Միապետություն/ բռնապետություն/ 

դեմոկրատիա

(շարունակություն)

 

Մենք, ընդհանրապես, կորցրեցինք մեր անկախությունը երբ կորցրեցինք մեր ազգային ուսմունքն ու կախման մեջ ընկանք օտարների ուսմունքներից։ Մեր կախվածությունը դարավոր պատմություն ունի։ Այն շատ վաղուց է սկսվել։ Ուսմունքները, սովորաբար, արագորեն կրոն դառնալու միտում ունեն։ Հետևաբար, ամեն ինչ սկսվեց, երբ օտար կրոնները մտան ու ապականեցին մեր ազգային ուսմունքը։

Բայց, վերադառնալով ձեր հարցին` այո` մեր համաժողովրդական շարժման շնորհիվ ԽՍՀՄ-ը քայքայվեց, մենք, ի վերջո, ստացանք պետական անկախություն։ Բայց, քանի որ չունեինք մեր սեփական ուսմունքը, չկարողացանք պահել մեր անկախությունը։ Ընդունեցինք մեզ համար օտար` դեմոկրատական կառավարման ու կապիտալիստական տնտեսավարման համակարգը։ Մենք չենք կարող անկախ լինել քանի դեռ մեր պետության հիմքում ընկած չի մեր սեփական ուսմունքը։ Ներկայումս օտարինն է` դեմոկրատիան։ Ոչ՛ դեմոկրատիան է մերը, ոչ՛ էլ բռնապետությունը։ Մերը նահապետական

կարգն է, կամ այլ կերպ ասած` միապետությունը։

3. Ի՞նչ տարբերություն միապետության և բռնապետության միջև:

ՊԱՏԱՍԽԱՆ. Ե՛վ դեմոկրատիան, և՛ բռնապետությունը նահապետական կարգից սերված բայց աղավաղված ու ծայրահեղության հասցված ձևեր են։

Սկզբում նահապետական կարգն էր, երբ ընտանիքի, գերդաստանի, տոհմի, համայնքի, ցեղի ու ազգի նահապետներն իշխում ու կառավարում էին իրենց ենթակա տիրույթները ազգի գերագույն նահապետ` արքայի, գլխավորությամբ։ Առկա էր կառավարման հիերարխիկ ու բրգաձև կառույց։ Այն միմյանց հետ փոխկապակցված ու համագործակցող նահապետների միջև ամուր ու կուռ կառույց էր սեփական ժողովրդի բարեկեցությունն ու երջանիկ կյանքը ապահովելու համար։

Միապետության հիմքում միասնական ուսմունք կա։ Միապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները համընկնում են։ Հետևաբար, կարիք չկա որևէ բռնության։ Նահապետները, ազգի գերագույն նահապետի` արքայի, գլխավորությամբ հոգ են տանում իրենց հպատակների կրթության, բարեկեցության, պատվի ու արժանապատվության մասին։ Այնպես, ինչպես ընտանիքի հայրն է հոգ տանում իր ընտանիքի մասին։

Բռնապետությունն իր կառավարման ձևով նման է միապետությանը։ Տարբերությունն այն է, որ բռնապետական համակարգում չկա միասնական ուսմունք։ Բռնապետի ու ժողովրդի շահերն ու նպատակները չեն համընկնում։ Հետևաբար բռնությունն անհրաժեշտ է համակարգը պահելու համար։ Բռնապետական համակարգում, հաճախ, ժողովրդի բարեկեցության փոխարեն բռնապետի ու ողջ իշխանական կառույցի նպատակն է սեփական դիրքի պահպանումն ու անձնական բարեկեցությունը։ Բռնապետությանը բնորոշ է մի կողմից իշխանական կառույցի, իսկ մյուս կողմից ժողովրդի շահերի ու նպատակների բախում։

4. Արդյոք մեր երկրում միապետությունը բռնապետության չեն վերածի, մանավանդ, որ դեմոկրատիան են արդեն վերածել բռնապետության:

ՊԱՏԱՍԽԱՆ. Միապետությունը կարող է բռնապետության վերածվել եթե, վերանա միասնական ուսմունքն ու առաջանա հակամարտություն մի կողմից իշխանական կառույցի իսկ մյուս կողմից ժողովրդի շահերի ու նպատակների միջև։

Ասենք, օրինակ` երբ միապետը մնա արդար ու բարի է իսկ ժողովուրդը դառնա գող ու ավազակ։ Կամ, երբ միապետը դառնա գող ու ավազակ, իսկ ժողովուրդը մնա արդար ու բարի։ Կամ` երբ երկուսն էլ դառնան գող ու ավազակ։ Վերջին դեպքում բռնապետությունը չարիք կդառնա, նաև, հարևան ազգերի համար։

Դեմոկրատական համակարգը ևս շատ արագ բռնապետության կվերծվի, եթե վերանա միասնական ուսմունքը։ Մեր դեպքում դա միանգամից տեղի ունեցավ, որովհետև մենք ի սկզբանե չունեինք մեր ուսմունքը։ Հիմա էլ չունենք։ Փաստորեն, մեր դեպքում բռնապետությունն անխուսափելի էր։

Սա է պատճառը, որ ամեն առիթի դեպքում շեշտում եմ միասնական, մեր ազգային` նահապետական ուսմունքը վերականգնելու ու սերմանելու անհրաժեշտությունը։

Միապետությունը ենթադրում է երկրի հիերարխիկ կառավարում ազգի իմաստուն նահապետների միջոցով, ազգի գերագույն նահապետի` արքայի, գլխավորությամբ։ Ու այդ բոլորը` միասնական ուսմունքի հենքի վրա։ Սա, փաստորեն, համեմատելի է, ժամանակակից տերմինաբանությամբ` սահմանադրական միապետության հետ։

Բռնապետությունը ենթադրում է երկրի միանձնյա կառավարում առանց որևե միասնական ուսմունքի առկայության։ Բռնապետի հրամաններն ի կատար են ածվում, նույնիսկ, եթե հակասում են ժողովրդի շահերին ու նպատակներին։ Բռնապետությունը նման է ժամանակակից տերմինաբանությամբ` բացարձակ միապետությանը։ Բռնապետության թերությունն այն է, որ միասնական ուսմունքի բացակայության պայմաններում միանձնյա իշխանավորի քմահաճույքները օրենքի ուժ են ստանում։

gggg.jpg
  • Facebook
  • YouTube
  • Facebook Социальной Иконка
  • Instagram
bottom of page