top of page

ժամանակակից հայ գրականություն

Վահան Տերյան (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ(ապրել է 1885-1920թթ.-ներին).jpg
Դավիթ  Միրզոյան

Եթե վախենում ես կորցնել որևէ մեկին կամ որևէ բան, ուրեմն այն թանկ է քեզ համար։ Թանկ է, որովհետև կապվել ես հետը, քո էության մի մասն ես սարքել ու, կորցնելով անպայմանորեն կկորցնես էությանդ այդ մասը։

Դա ևս մահ է։ Մահ չի նշանակում միայն լիակատար ոչնչացում։

Քո էության կամ մարմնի ցանկացած մասի կորուստը իր չափով մահ է։

Դավիթ   Միրզոյան

Նկարիչ, հրապարակախոս, արձակագիր

Դավիթ Միրզոյանը ծնվել է 1961 թվականին Երևանում։
1983 թվականին գերազանցությամբ ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Հայկական Պետական Մանկավարժական Ինստիտուտի Նկարչագծագրական ֆակուլտետը։
Ավարտելուց հետո աշխատել է որպես կերպարվեստի ուսուցիչ, արդյունաբերական դիզայներ, գծագրող։
1986 թվականից սկսել է աշխատել Հայաստանի Ժողովրդական Տնտեսության Նվաճումների Ցուցահանդեսում որպես նկարիչ ձևավորող։ Հետագայում, նաև, որպես ինտերյերների ձևավորող։
1984 թվականից սկսած Դավիթ Միրզոյանը եղել է Հայաստանի Նկարիչների Միության կողմից պարբերաբար կազմակերպվող պլակատի մրցույթների հաղթող ու ցուցահանդեսների մասնակից։
1989 թվականին Դավիթ Միրզոյանը դարձել է ԽՍՀՄ և ՀԽՍՀ
Նկարիչնեի Միության Երիտասարդական Սեկցիայի անդամ։
1990-1991 թվականներին Դավիթ Միրզոյանի պլակատները
տեղ են գտել հանրահայտ պարբերականներում։
1996 թվականից սկսած Բելգիայում իր մի քանի անհատական ցուցահանդեսներից հետո Դավիթ Միրզոյանը ընդունվել է 
Բելգիայի Թագավորական Նկարիչների Միության անդամ։
2004 թվականին Դավիթ Միրզոյանը Միացյալ Նահանգներում ավարտել է Բրիգամ Յանգի Համալսարանը մագիստրոսի աստիճանով արվեստի ու արվեստի տեսության գծով։
Համալսարանն ավարտելուց հետո Դավիթ Միրզոյանը եղել է դիմանկարի ու ֆիգուրատիվ արվեստի մի շարք
ցուցահանդեսների մրցանակակիր։

Դ. Միրզոյանի գրականությունը              

« Գրական Ժամ »  կայքում

« Հոդվածներ ակնարկներ աֆորիզմներ »  

գրքից 2015

 

 

Տգիտության կուլտը

 

Մեզանում համատարած տգիտության և, ընդհանրապես, տգիտության պաշտամունքի խնդիրը կա, ու դրա պատճառները շատ խորն են։ Պրոբլեմն արմատախիլ անելու համար արմատին է պետք հասնել։ Այն ավելի հեռու է գնում քան սովետական տարիները։

Ամեն ինչ սկսվեց, երբ Քրիստոնեություն կրոնի մուտքը ոչնչացրեց մեր ուսմունքը, ամեն գիտություն, գիր ու գրականություն։ Սևազգեստ տերտերները դիտավորյալ կերպով տգիտության մատնեցին ժողովրդին։ Հողեր սեփականացնելով, դարձան ֆեոդալներ։ Սկսեցին ճորտի տեղ բանեցնել երբեմնի ազատ մարդկանց ու թշնամություն մտավ ազգի մեջ։ Բայց ամենակարևորը, որ, խարդավանքների դիմելով, սպանեցին մեր արքաներին։ Երբեմն էլ, օտարների ռազմական ուժը Հայաստան հրավիրելով, վերջնականապես թուլացրեցին երկիրը։ Հայաստանի բնակչությունը, հայտնվելով տգիտության մեջ ու անգլուխ, սկսեց պառակտվել ու թուլանալ։ Թուլանալու պատճառով սկսեցինք տարածքներ կորցնել։ Տարածքներ կորցնելուց հետո` խտանալ Հայաստանի այլ շրջաններում։ Բնակչության խտացումը բերեց ներազգային գզվրտոցի։ Ներազգային գզվրտոցն ավելի թուլացրեց երկիրն ու, որպես հետևանք, ավելի շատ տարածքներ սկսեցինք կորցնել։ Ավելի շատ տարածքներ կորցնելով, ներազգային գզվրտոցն ավելի սրվեց ու երկիրն ավելի թուլացավ, և այդպես շարունակ։ Մինչև հասանք ներկա օրվան։

Ներազգային լարվածությունը մեզանում ծայրաստիճան սրված է, որն ավելի շատ կապ ունի մեր սահմանափակ տարածքի հետ, քան որևէ այլ բանի հետ։ Պատկերացրեք մի կաթսայի մեջ փակված առնետների վիճակը։ Կամ պիտի դուրս գան փախնեն, կամ պիտի իրար միս ուտեն մի կտոր հացի համար։ Այստեղից էլ՝ գզվրտոցը։

Բայց ինչու՞ են տգետ, կամ տգետ ձևանու՞մ։ Որովհետև, տգիտությունը = գազանություն = անողոքություն = ուժ։ Իսկ ներազգային գզվրտոցի պայմաններում մի կտոր հացի տեր դառնալու համար հարկավոր է ուժեղ լինել, կամ, որ նույնն է՝ անողոք = գազան = տգետ։

Քաղաքակիրթ` բարոյահոգևոր բարձր արժեքներ կրող մարդը, գազան չի կարող լինել, հեևաբար, նաև` ուժեղ։ Դրա համար էլ քաղաքակիրթ մարդուն բանի տեղ դնող չկա։ Քաղաքակիրթ մարդն իրենից վտանգ չի ներկայացնում։ Իսկ գազանի կամ տգետի հետ հաշվի են նստում ու, որպես կանոն, անում ամեն ինչ նրան գոհացնելու համար։ Բայց, սա ոչ միայն, որովհետև գազանն ուժեղ է, այլ նաև որովհետև իր տգիտության պատճառով անկարող է որևէ բան հասկանալ։ Նկատել ե՞ք, որ հաճախ այդ տգետները, կամ տգետ ձևացողները, չբավարարվելով տգիտության զրահով հաճախ նաև գիժ են ձևանում, խելագար = անհասկացող։ Սա լրացուցիչ զրահի շերտ է հավելում արդեն իսկ գործող տգիտության զրահին։ Խելագար ձևանալով, տգետները կամ տգետ ձևացնողները ենթագիտակցորեն իրենք իրենց ավելի մարտունակ են դարձնում առնետների գզվրտոցի պայմաններում։ Խելագար տգետն ավելի վտանգավոր է, քանի որ ի տարբերություն սովորական տգետի, կարող է նախահարձակ լինել կամ անկանխատեսելի հակահարված տալ։ Որքան էլ տգետ, բայցևայնպես, ենթագիտակցորեն հասկանում են, որ ամենալավ պաշտպանությունը հարձակումն է։ Իսկ խելագարներն առանց որևէ պատճառի կարող են հարձակվել։

Ցանկացած գզվրտոց շատ ներուժ է պահանջում, անկախ տգիտության աստիճանի։ Մեր տգետներն էլ դուրս կգային փակ կաթսայից ու կփախնեին արտասահման (ումի՞ց են պակաս որ…), բայց վախենում են չկարողանան ավելիին հասնել։ Նաև, որովհետև ալարում են ամեն ինչ զրոյից սկսել։ Հետո՝ դրսում իրենց տգիտությունն ու խելագարությունը գուցե չանցնի։

Քանի որ մեզանում տարբեր մակնիչի տգետները շատ են ու, գնալով շատանում են, արդեն ստիպված միմյանցից են պատառ խլում (քաղաքակիրթ մարդիկ գզվրտոցին չեն մասնակցում. շատերն ապրում են դրսից օգնության հաշվին)։ Իսկ ներառնետային գզվրտոցում որևէ պատառի տիրանալու համար հարկավոր է դիմանալ մրցակցությանը` հակառակորդից ավելի ուժեղ = ավելի տգետ լինել։ Իսկ, երբ տգիտության ու խելագարության բոլոր սահմաններն արդեն նվաճված են, մնում է շնագայլերի պես ոհմակներ կազմել։ Տգետների ոհմակն ավելի ուժեղ է որևէ անհատ տգետից։

Պայքարն արդեն ծավալվում է տգետների ոհմակների միջև։ Անհատ տգետն արդեն որևէ ուժ չի ներկայացնում։ Խմբակային տգիտության դաշտում մրցակցությունը բերում է տգիտության նորանոր հորիզոնների նվաճման։ Այստեղ էլ հենց «Տգիտության Կուլտը» ստանում է համազգային բնույթ ու ճանաչում։

Իսկ նորաթուխ տգետները միանում են այն ոհմակին, որն ավելի տգետ է ու մեծաքանակ։ Կուսակցությունները մեզանում ոհմակներ են ու, իհարկե, հետապնդում են նեղ խմբակային շահեր։ Ոհմակներ կային նաև սովետական շրջանում։ Չնայած, դրանց մեծ մասը փողոցի կամ լավագույն դեպքում թաղի մակարդակից չէին անցնում։ Հիմա այդ թաղային ոհմակները հասել են իշխանության գլուխ։ Մարդիկ էլ ոչ իշխանության գլուխ անցած ոհմակներին են վստահում, ոչ էլ իշխանության ձգտող ոհմակներին։

Դրությունը կսկսի փոխվել միայն երբ սկսենք հասկանալ երևույթի բուն պատճառները։

09․05․ 2012

Երջանկության մեխանիկան

 

«Ձեզ ինչ է պետք երջանիկ լինելու համար» հարցին 1000 հարցվածներից 999-ը կպատասխանեն` փող, ու ինչքան հնարավոր է շատ։ Ճիշտ է` մեծամասնության կարծիքը միշտ էլ սխալ է ներկա հակամշակույթի ու համատարած տգիտության պայմաններում (նկատենք սակայն, որ մեծամասնության կարծիքը միշտ էլ ճիշտ է ճիշտ մշակույթի պայմաններում)։ Բայց, այստեղ պատասխանը մշակույթի հետ շատ կապ չունի։ Այն ավելի շատ կապ ունի մարդկանց ինքնապահպանման բնազդի հետ։ Հետևաբար, պատասխանը ճիշտ է։

Իսկ, եթե ավելի մանրամասն, ապա նկատենք որ բնության մեջ ոչ մի արարած ստիպված չէ աշխատել իր սննդի, կացարանի, հագուստի` իր անհրաժեշտի, համար։ Ամեն արարած բնությունից ազատորեն` անվճաար, վերցնում է այն ամենն ինչ անհրաժեշտ է։ Ոչ ավել, բայց նաև ոչ պակաս։ Մարդն է միակ արարածը, որ անհրաժեշտից ավել նյութական բարիքներ կուտակելու ու իր նմանների վրա իշխելու անսահման մարմաջ ունի։ Մարդն է, նաև, այն արարածը, որ այդ ամենի համար իր նմաններին ստրկացրեց «Ով աշխատի` նա կուտի» հնարովի պոստուլատի օգնությամբ։ Նույնիսկ, աշխարհի ամենապայծառ մտածողները չեն կարողացել դուրս գալ այս ստրկացնող պոստուլատի տակից։

Ներկա կապիտալիստական աշխարհում մարդիկ կրկնակի ստրկության մեջ են, որովհետև աշխատում են, և՛ տերերի համար, և՛ իրենք իրենց անհրաժեշտի համար։ Ցավոք, մեծամասնությունն էլ տեր դառնալու ու մյուսներին ստրկացնելու ձգտում ունի։ Մարդ չի կարող երջանիկ լինել երբ ստրուկ է՝ ստիպված է աշխատել իր անհրաժեշտի համար։

Ճիշտ է` երջանկության բաղադիչներից են նաև անշահախնդիր սերն ու համատիեզերական օրինաչափությունների խորը իմացությունը։ Սակայն, ո՛չ մեկը, ո՛չ էլ մյուսը էապես չեն ազդում մարդու վրա, երբ նա ստիպված է քրտնաջան աշխատել իր անհրաժեշտի համար, միաժամանակ կքալով դրա ձեռքբերման, նաև իրավական, առողջական, հարկային, վարկային, և այլ խնդիրների ծանր բեռի տակ։

03.03.2012

Հայկ և Բել

 

Կռվի ճշմարիտ էությունը հասկանալու համար, հարկ կլինի մի քիչ հետ գնալ ժամանակի մեջ։ Վաղնջական ժամանակներից սկսած մարդիկ ապրում էին, ազատորեն օգտվելով մայր հողի բարիքներից։

Նույնիսկ «Ծննդոց»-ում ասվում է, որ առաջին մարդկանց արարելուց հետո Արարիչը նրանց տեղավորեց իր հիմնած պարտեզում ու պատվիրեց ապրել, ազատորեն օգտվելով պարտեզի բարիքներից։ Թե կոնրետ ինչ պիտի անեին մարդիկ, շատ պարզ չի երևում «Բազմացեք ու լցրեք աշխարհը» ամենաառաջին պատվիրանից։ Սակայն հաշվի առնելով, որ պարտեզը հիմնել էր հենց ինքը՝ Արարիչը, մարդկանց որևէ գործ չթողնելով, բացի այգին խնամելուց, նաև, մի փոքր մտորելով, կարելի է հանգել այն եզրակացության, որ մարդիկ պիտի անեին այն ինչ Արարիչն էր արել՝ հիմնել պարտեզ, սերունդ տալ, կրթել նրանց, ամուսնացնել ու տեղավորել նորաստեղծ պարտեզում, պատվիրելով նրանց անել նույնը։ Եվ այսպես շարունակ, մինչև չկատարվեր Արարչի առաջին պատվիրանը` բազմանալ ու լցնել աշխարհը։ Լցնել ասելով սովորաբար հասկացվում է միայն` մարդկանց քանակով։ Սակայն հաշվի առնելով, որ Արարիչը ստեղծել էր ոչ միայն մարդկանց այլ նաև նախնական պարտեզի բոլոր բնակիչներին` ընտանի կենդանիներին ու մշակովի բույսերի բոլոր տեսակները, ապա տրամաբանական է ենթադրել, որ հենց դրանցով էլ պիտի լցվեր աշխարհը` այսինքն մարդուն պատվիրված էր ոչ միայն բազմանալ այլ նաև բազմացնել Արարչի ձեռքի բոլոր գործերն ու դրանցով լցնել աշխարհը, այն ի վերջո վերածելով մի մեծ դրախտային պարտեզի։

Ուրեմն` առաջին պատվիրանի կատարումը պիտի բերեր նախնական պարտեզի սահմանների ընդարձակման, մինչև ողջ մոլորակը չվերածվեր մի մեծ պարտեզի ուր մարդիկ կապրեին ազատ ու երջանիկ։ Արարչի այս մտահղացումն, ինչպես գիտենք, չիրականացավ։ Մարդիկ անհնազանդ գտնվեցին, չավարտեցին իրենց կրթությունը, չստացան անհրաժեշտ գիտելիքի ողջ պաշարը, վռնդվեցին պարտեզից, հայտնվելով տափաստաններում, փուշ ու տատասկի մեջ, հետևաբար, ստիպված լինելով իրենց ճակատի քրտինքով ձեռք բերել այն, ինչ առանց չարչարվելու ունեին դրախտում։ Մարդիկ ստիպված էին մաքառելու գնով կառուցել իրենց կացարանը, պարտեզն ու հայթայթել իրենց սնունդը։ Բայց մարդիկ դեռ ազատորեն կարող էին օգտվել մայր հողի բարիքներից։ Ստիպված չէին վճարել շինանյութի, սննդի ու հագուստի համար։ Թեկուզև չկար Արարչի ուսուցանող ներկայությունն ու դրախտի նախկին ճոխությունը, բայց դեռ կար հիմնական պայմանը` ազատորեն` առանց որևէ սահմանափակման, վերցնել մայր բնությունից այն ամենն ինչ անհրաժեշտ էր տարրական կենսագործունեության համար, թեկուզև քրտնաջան աշխատանքով։

Բայց այս ամենն էլ էր դատապարտված։ Մարդկանցից մեկը իր նմանների ոհմակ հավաքեով շուրջն ու, այդպիսով հզորանալով, հայտարարեց, որ սարերն ու ձորերը, ծառերն ու թփերը, անտառներն ու մարգագետինները, ողջ մայր բնությունն իր մասնավոր սեփականությունն է, ու, որ մնացածն իրավունք չունեն առանց վարձատրության օգտվել «իր» սեփականությունից։ Փաստորեն, այդ մարդը՝ Բելը, դարձավ առաջին օլիգարխը ու Հայկի կռիվը հենց օլիգարխիայի դեմ էր։ Այլ կերպ ասած՝ Բելն առաջին ստրկատերն էր, առաջին ֆեոդալը, կամ մոնոպոլիստը, իսկ մեր նախահայր` Հայկը` առաջին հեղափոխականը։

Հետևաբար, Հայկի ու Բելի կռվի պատճառն այն չէր, որ Բելն ուզում էր, որ իրեն երկրպագեն որպես աստված կամ կիսաստված, Հայկն էլ համառորեն կողի էր ընկել։ Իր կյանքը դեռ` ոչինչ, բայց չէ՞ որ վտանգում էր, նաև, իր մերձավորների կյանքը։ Արդյո՞ք Հայկի մերձավորները կվտանգեին իրենց կյանքը միայն այն պատճառով, որ Հայկը կողի էր ընկել ու իր արժանապատվությունից ցածր էր համարում երկրպագել Բելին։ Բայց գուցե բոլորն էլ Հայկի նման համա՞ռ էին։ Նրանցից ոչ մեկը չառաջարկե՞ց՝ «դե, գնանք մի երկու հատ «ալլահ, մալլահ» ասենք պրծնենք»։ Այստեղ խնդիրը հեշտերից չէր` ձևական երկրպագությամբ չէին պրծնի։ Վտանգված էր բոլորի կյանքը։

Բելը, զորք էր հավաքել ու հզորացել, բոլոր տարածքներն իրենն էր հայտարարել ու արգելում էր մյուսներին ազատորեն օգտվել «իր» հողի բարիքներից, կամ վարձատրություն էր պահանջում օգտվելու դիմաց, աշխատանքի կամ դրամական փոխհատուցման ձևով։ Հիմնականում` աշխատանքի։ Բելը նպատակ ուներ մարդկանց մի մասին աշխատեցնել շինարարության, մի մասին` սննդի արդյունաբերության, մի մասին էլ` կենսական անհրաժեշտության այլ պարագաների, հատկապես զենքի ու զինամթերքի արտադրության մեջ, նպատակ ունենալով էլ՛ ավելի հզորացնել իր ոհմակն ու ընդլայնել իր տիրապետությունը։ Գլոբալիզացիայի նախահայրը հենց նա էր։ Մեր նախահայր Հայկն էլ հերոսաբար կասեցրեց առաջին գլոբալիզացիայի փորձը։ Բայց, ավաղ, ոչ մի հաղթանակ վերջնական չէ։ Չարի ուժերն անըդհատ պատերազմի են ելել։ Մեր` հայերիս, պասիվությունը բերեց չարի ուժերի տարածմանն ու հզորացմանը։ Պատմությունն անընդհատ կրկնվում է։

Հիմա էլ «գլոԲԵԼիզացիայի» ոհմակներն իրենց իշխանության տակ են առել աշխարհի բոլոր ժողովուրդներին ու դեռ շարունակում են սեղմել օղակը։ Ո՞վ կարող է բռնել նրանց ձեռքն ու հետ շրջել այդ չարաբաստիկ գործընթացի ահագնացող ալիքը։

Էլի մենք երևի։

15.06.2012

Խանդ

 

Խանդն իրականում կողմերից մեկի զայրույթն է մյուսի 

դավաճանության կամ կարծեցյալ դավաճանության պատճառով։
Սխալ է կարծել, թե խանդը թուլամորթության կամ գտիտության արդյունք է, կամ մանավանդ` հիվանդություն։ Առանց պատճառի կամ առիթի ոչինչ չի լինում։ Ճիշտ է` պատճառների կամ առիթների շարունակական բնույթը կարող է շարունակական զայրույթ առաջ բերել, բայց խանդը, կամ ավելի ճիշտ, զայրույթը, որքան էլ շարունակական, միևնույն է` հիվանդություն չէ։
Ի դեպ, զայրույթը կողակցի դավաճանության կամ կարծեցյալ դավաճանության պատճառով միանգամայն բնական պատասխան հակազդեցություն է։
Բայց այս ամենի պատճառը զուրգերի միջև սիրո բացակայությունն է։ Սիրո բացակայությունը բերում է անվստահության, անվստահությունը` կասկածների, իսկ կասկածներով ծանրաբեռնված մարդը կողակցի ամեն արարք կարող է դավաճանություն որակել, որն էլ բնականաբար առաջ է բերում զայրույթ, կամ խանդ, ինչպես սխալմամբ սովոր ենք որակել այն։
Խանդի, կամ ավելի ճիշտ, զայրույթի պատճառ կարող է դառնալ նաև այն, երբ  կողմերից մեկը փորձում է, իր պարտավորություններն ու պատասխանատվություններն անտեսելուն զուգահեռ, պահպանել կամ չափազանցնել սեփական իրավունքները։ Ընդհանրապես ներդաշնակությունը իրավունքների ու պարտավորությունների սերտ կապն է։ Այլ կերպ ասած` իրավունքների հետ միասին նույնքան պարտավորություններ են գալիս։ Եվ հակառակը` պարտավորությունների հետ նույնքան իրավունքներ են ենթադրվում։ Ընտանեկան դժբախտությունները սկսվում են, երբ կողմերից մեկը հրաժարվում է իր պարտավորություններից, միաժամանակ պահպանելով այդ պարտավորությունների հետ եկած իրավունքները։
Անսահման ազատության, հատկապես ազատ սիրո կողմնակիցները չեն ընդունում որևէ պատասխանատվություն ու պարտավորություններ։ Ազատությունն ու պատասխանատվությունն անհամատեղելի բաներ են նրանց համար։ Բայց, որքան էլ բաղձալի, ազատությունն իրավունքների պես իր հետ նույնքան պարտավորություններ ու պատասխանատվություն է բերում։ Շատերը ձգտում են անսահման ազատության` ազատության որևէ պարտավորություններից ու պատասխնատվությունից, միաժամանակ չհասկանալով, որ դրանով դնում են աններդաշնակության հիմքը։ Չկա ազատություն առանց պարտավորությունների ու պատասխանատվության։
Փոխպարտավորություններ կան ոչ միայն ամուսնացած զույգի, այլ նաև ցանկացած մտերիմ զույգի միջև, ընդ որում, հենց նույն փոխպարտավորությունները, անկախ այն բանից, որ դեռ չեն փոխանակվելայդ մասին 

պաշտոնական հայտարարություններ։ Սա հասկանալու համար պատկերացնենք մի տղայի 

ու մի աղջկա մտերմություն։ Մի՞թե տղան 

աղջկան պաշտպանելու ոչ մի 

պարտավորություն չունի։

Մի՞թե նա կթողնի, որ անարգեն իր ընկերուհուն։ Կամ մի՞թե աղջիկը որևէ անհարգալից 

վերաբերմունքկունենա տղայի հանդեպ, կամ 

մի՞թե, նրա հետ մտերմություն անելով, 

միաժամանակ սերտ մանավանդսեռական 

մերձեցում կպահպանի ուրիշ տղաների հետ։ Ի 

դեպ հարկ է նշել, որ երկու սեռերի միջև չիկարող

լինել սեռականից բացի այլ փոխհարաբերություն։Ցանկացած ինտելեկտուալ շփում 

երկուհակառակ սեռերի միջև սեռական շփում է։ Պարտադիր չէ, որ բանը հասնի մարմնականի։ 

Երկու հակառակ սեռի անհատների միջև 

ընկերականհարաբերություններ ընդհանրապես հնարավոր չեն։ Ամեն դեպքում այդ հարաբերությունները նույնը չեն, ինչ միևնույն սեռի մարդկանց միջև։ 
Դառանլով մտերիմ զույգին, նրանց միջև առկա 

փոխպարտավորությունները գործում են այնքանժամանակ, որքան տևում է նրանց 

մտերմությունը։ 

Մտերմության ավարտից հետո 

այդփոխպարտավորությունները մեծամասամբ կորցնում են իրենց ուժը։
Երբ մտերմության ընթացքում կողմերից մեկը կամա թե ակամա

 փորձում է խախտել նրանց միջև առկա փոխպարտավորությունը, ապա մյուսի 

մոտ արդարացի զայրույթ է առաջանում, որն էլսխալմամբ կոչում ենք խանդ։
Ի դեպ, փոխպարտավորությունները ոչնչով չեն 

շղթայում կողմերից ոչ մեկին։ Կարիք չկա վախենալսեփական

ազատությունները կորցնելուց։ Մարդու

ազատությունը կորում է այն ժամանակ, երբդիմացինը չի կատարում իր 

պարտավորությունները, միաժամանակ պահանջելով նրանից կատարել իրենը։ Ամուսնական արարողությունը 

պարզապես կողմերի միջև իրենց մտերմության 

ընթացքում առաջացած

փոխպարտավորությունների պաշտոնական 

բարձրաձայնումն է. այն, որ աղջիկը խոստանում է հարգելու հնազանդվել, իսկ տղան խոստանում է պաշտպանել ու սիրել։
Ի դեպ, ամուսիններից մեկի կողմից իր խոստման խախտումը դավաճանություն է ու հետևաբար 

մյուս կողմին ինքնաբերաբար ազատում է իր 

պարտավորություններից։ Իսկ եթե ավելի ճիշտ, ապա այդ դավաճանությունը ինքնաբերաբար

չեղյալ է դարձնում ամուսնական կապը։ 

Պաշտոնական լուծարումըմիայն ժամանակի 

հարց է։

Ֆլամանդական խաղաղ առովոտ։ Նկարիչ՝ Դ. Միրզոյան

Մեր օտարամոլության պատճառը


Այս երևույթը ևս շատ է անհանգստացրել ու դեռ շարունակում է անհանգստացնել ազգի մասին մտահոգ ազնվաբարո մտածողներին։
Նկատենք, որ երբ ընտանիքում հոր կամ մոր ազդեցությունը թույլ է, կամ, երբ ընտանիքը կուռ, ձևավորված, կայացած, ու ամուր մշակույթ չունի, երեխաները որպես կանոն, ընկնում են շրջապատի ազդեցության տակ։ Հետո ենթարկվում ու, ի վերջո, կուլ գնում այդ շրջապատին։ Ցավոք՝ վատը, ցածրարժեքը, ստորակարգը, պիղծ ու լկտի մտածելակերպն ավելի ազդեցիկ է, քան լավն ու առաքինին։
Մեծ մասշտաբով նույն բանը կատարվում է ազգերի հետ։ Լիարժեքորեն չձևավորված, կամ ընդհանրապես, սեփական ուսմունք ու

մշակույթ չունեցող ազգերը հակված են ընդօրինակել իրենցից «առաջադեմ» ազգերի մշակույթը, նիստն ու կացը։
Բարձրարժեք մշակույթ չունենալով, աչքներս միշտ օտարի արժեքների կողմն է լինելու։ Դրսի նվաճումները պաշտելու ենք կուռքի պես։ Բայց նկատենք, որ ամեն դրսի նվաճում չի, որ պաշտում ենք։ Հիմնականում պաշտամունքի առարկա են կայացած ազգերի՝ հզորների, նվաճումները և՛ նյութական, և՛ մտավոր, և՛ կրոնական առումով։ Վերջապես, ուզբեկների, կիր-գիզների կամ ուդմուրտների մշակույթը հո չե՞նք ընդօրինակելու։ Չէ որ մեր սեփական արժեքը ճանաչող ու արժանապատվություն ունեցող ազգ ենք։ Մեզ կսազի՞ ջինսի փոխարեն ուրիշ բան հագնել, կամ «Հյուգո Բոս» թողած՝ մի ինչ-որ անհայտ արտադրության վերնաշապիկ, կամ՝ կոստյում հագնել։ Կամ՝ ամոթ չի՞ Հեյդեգեր չիմանալ։
Ճիշտ էր ասում Քրիստոսը, իր դառը փորձից իհարկե, որ սեփական տանը մարգարեներ չկան։ Մարդն ասել կուզեր, որ տնեցիք սեփական տան անդամին չեն գնահատում, աչքները միշտ դրսի «խելոքների» կողմը։
10.2012

Սիրահարվածություն, համակրանք, սեր


Սկսենք Սիրուց։ Սերը հոգեհարազատ էակի 

կարոտն է։ Այն, ինչին սովորաբար սեր ենք ասում, իրականումհոգե-հարազատ էակի կարոտն է։
Ամեն մարդ մեկ այլ հոգեհարազատ էակի կարիքն

ունի, առանց որի անիմաստ ու անպտուղ է նրա 

կյանքը։Մարդ անընդհատ փափագում, տենչում

ու փնտրում է նման էակի։ Հոգեհարազատ էակի 

տենչը կարող է այրելմարդու սիրտը, մանավանդ,

երբ դեռ չկա այդպիսի էակ։ Հոգեհարազատ էակի 

բացակայությունը մարդունմատնում է անտանելի տառապանքների, ու հաճախ մղում սխալների՝ 

անարժան մեկի մեջ տեսնել այն էակին, որին 

տենչում է մարդու սիրտը։
Հոգեհարազատ էակի երկարատև ու անպտուղ 

փնտրտուքները կարող են որոշ ժամանակով 

մարել մարդուտենչը, բայց մի թեթև առիթի 

դեպքում այն բորբոքվում ու ափերից դուրս է 

հորդում, անկախ տարվաեղանակից։ 

Հոգեհարազատ էակիկարոտը կարող է նույնիսկ 

խելագարության հասցնել, երբ այդ էակը կա,

բայց հեռու է տարածության ու ժամանակի մեջ։ 

Մանավանդ, երբ անհայտ է հանդիպման պահը 

կամ հնարավորությունը։
Նույնիսկ, եթե երկու հոգեհարազատ էակների 

միջև անմիջական շփում կա, միևնույն է, 

կարոտն էլի առկա է։ Երկու հոգեհարազատ էակներ կարիք ունեն մեկը

 մյուսի մեջ մտնելու, միաձուլվելու, դառնալու 

մեկամբողջություն։ Եվ, քանի որ դա ֆիզիկապես 

անհնար է, ապա, նույնիսկ, երբ երկու 

հոգեհարազատ էակներ անմիջական շփման մեջ

են, միևնույն է՝ չի մարում այդ կարոտը՝ սերը։
Բայց, սիրել ասելով, պետք է միայն հասկանալ՝ 

շոյել, փայփայել, և այլն։ Հոգեհարազատ էակի 

կարոտը որպեսսեր որակելով, կարծում եմ 

վարկաբեկում ենք այդ վեհ զգացմունքը։ Սերը, կամ ավելի ճիշտ՝ կարոտը, հակառակ սեռի երկու էակների միջև նրանց արժեհամակարգերի վրա հիմնված խորապես գիտակցված ընտրություն է, որն երևում է միմյանց հանդեպ ուշադրության, 

հոգատարության ու ինքնազոհաբերությանպատրաստակամության մեջ։
Համակրանքի փուլում մարդը, հավատի պես, 

միայն նախնական, ոչ լրիվ, ոչ ամբողջական, 

պատկերացում ունիհակառակ սեռի էակի 

էության մասին։ Երբ նախնական 

պատկերացումները վերաճում են ամուր 

գիտելիքի, համակրանքն էլ վերաճում է կամ սիրո, եթե հաստատվում են 

նախնական պատկերացումները, կամ՝ հակակրանքի, եթե չեն հաստատվում։
Սիրահարվածությունը, համակրանքի պես, 

հակառակ սեռի էակի հանդեպ կույր հրապուրանքն է։Հիմնականում սեռական։ Կարող է, սակայն, 

լինել ինտելեկտուալ, կամ երկուսը միասին։ Սիրահարվածությունն այդպես կույր վիճակում 

կարող է պահպանվել շատ երկար ժամանակ, 

նույնիսկ, մնալով անպատասխան։
Նկատենք, սակայն, որ սերն անպատասխան 

մնալով, միանգամից անհետանում է։ Այսինքն, 

երբ պարզվում է, որ նա, ում հանդեպ, որ 

համակրանք կամ բուռն հետաքըրքրություն կար, բոլորովին էլ այն հոգեհարազատէակը չէ, ապա 

սերն անմիջապես անհետանում է։ 

Սիրահարվածությունը գուցե 

պահպանվի որոշ ժամանակ։ Բայց սերն, 

անպատասխան մնալով, անհետանում է 

միանգամից։ Ինչու՞։ Որովհետև, սերը հակառակ

սեռիմարդկանց միջև շատ խորքային, հիմնականում արժեհամակարգային, բայց նաև գենետիկ բաղադրիչների համապատասխանության վրա հիմնված 

գիտակցված ընտրություն է։ Այդ բաղադրիչների 

ցանկացած անհամապատասխանություն 

հակասություն ու հակամարտություն է ծնում, որն էլ բերում է սիրո բացակայության։
Նկատենք նաև, որ շարունակական 

հիասթափությունները, կարող են սպանել 

մարդու մոտ հոգեհարազատ էակգտնելու վերջին հույսը, գուցե նաև ընդհանրապես հավատը մարդկության հանդեպ։ Սա է պատճառը, որ հիասթափությունից վախենալով, չենք ուզում լավ ճանաչել նրան, ում

հանդեպ որ համակրանք ունենք։ Շատ անգամ չենք ուզում խոստովանել մեր սերը՝ այն մտավախոությամբ, որ եթե մերժվենք, ապա 

կանհետանա այն, կդառնա ևս մի

հիասթափություն ու այդպիսով մեզ ավելի 

կմոտեցնի մեր հոգևոր վախճանին։
03.2013

Սաղմոսավանք, ջրաներկ,1997 Դ. Միրզոյան
  • Facebook
  • YouTube
  • Facebook Социальной Иконка
  • Instagram
bottom of page