top of page

ժամանակակից հայ գրականություն

Վահան Տերյան (Վահան Սուքիասի Տեր-Գրիգորյան) նշանավոր հայ բանաստեղծ(ապրել է 1885-1920թթ.-ներին).jpg

Պարկեշտ  մարդու  համար  ազատությունն առաջին  հերթին  պատասխանատվություն է  ենթադրում,  իսկ  տգետ  և  անբարո մարդու  հաամար` ամենաթողություն:

Հրաչ   Բեգլարյան

Հրաչ  Բեգլարյան

Գրող, դասախոս, հրապարակախոս

Հրաչ Բեգլարյան (ծնվ. 1956, հունվարի 18, Լեռնավան, Լոռու մարզ), հայ արձակագիր, բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ, պատմական գիտությունների թեկնածու:

Լեռնավանի միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետի պատմա-հասարակագիտական բաժնում: Ինստիտուտը գերազանցության դիպլոմով ավարտելուց հետո աշխատանքի է նշանակվել Սևանի շրջանի Ծովագյուղի միջնակարգ դպրոցում: Աշխատանքին զուգահեռ սովորել և ավարտել է ՀՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրան, մասնակցել Հայաստանի բազմաթիվ հնավայրերի պեղումներին:

Մամուլում հանդես է եկել տասնյակ պատմվածքներով, գիտական և հրապարակախոսական հոդվածներով:

Հայաստանի Գրողների և Լրագրողների միությունների անդամ է:

Նրա գործերը թարգմանվել են անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն, ռուսերեն լեզուներով:

Հրատարակած երկեր

1996թ՝ «Հողի կանչը» պատմվածքների ժողովածու:

2006թ «Դրախտի պատուհան» բանաստեղծությունների ժողովածու:

2009թ «Մարախի տարի», պատմավեպ:

2009թ «Թլոլ Դավիթ», վեպ:

2009թ «Հրաշապատում կամ զարմանալի պատմություններ»

2011թ «Հրապարակ», վեպ:

2013թ «Կաղնին ու մեխը», պատմվածքների ժողովածու, 

2014-2015թ «Բարեպաշտության թանգարան»,

թարգմանություն  ռուսերենից և հոգևոր բարեպաշտական պատմվածքների ժողավածու,

2014թ. Երկրագործական մթերքների վերամշակումը  միջնադարյան Հայաստանում.- պատմագիտական մենագրություն

2015թ «Չարքակապ» պատմվածքների ժողովածու,

Ինչպես նաև մամուլում հրատարակած մի քանի տասնյակ հրապարակախոսական և գիտական հոդվածներ

Պարգևներ

1. Բանակաշինությանը նվիրված հոդվածների ու պատմվածքների համար արժանացել է ՀՀ ՊՆ «Զորավար Անդրանիկ» մեդալի։

Հ. Բեգլարյանի գրականությունը              

« Գրական Ժամ »  կայքում

Բարի լույս մարդիկ,

ես դուրս եմ եկել իմ մենաստանից

Ու խենթ ժպտալով,

Մատով խփում եմ արևի քթին.

Եվ նա ավելի պայծառ է ժպտում։

Բարի լույս մարդիկ,

Օ՞րն է կարկատում ձեր հոգսերն անթիվ,

Թե՞ դուք եք նրա երգերն արդուկում,

Օ՞րն է ծերանում, 

Թ՞ե օրերի հետ ծերանում եք դուք...

Այսօր չեմ ուզում խոսել այդ մասին,

Այլ միայն սրտիս զարկերն եմ լսում,

Եվ ձեր քայլերի զարկերը հատ-հատ...

Իսկ արևը միշտ ժպտում է պայծառ,

Եվ այդ մենք ենք, որ նրա ժպիտից

Ջոկում ենք գույներ

Կամ էլ սեփական աչքերն ենք ծածկում

Ինչ է՝ չտեսնենք հրճվանքը նրա։

Բարի լույս, մարդի՜կ,

ես դուրս եմ եկել իմ մենաստանից

Եվ ինքս ինձ գտած՝

Լեզու եմ հանում արև-աղջկան

Ու նրա ոսկի ծամերը բռնած՝

Մի քիչ ձգում եմ մեծ եղբոր նման

Եվ առավոտվա թարմ ստվերի մեջ

Ուզում եմ նրան մի քիչ լողացնել...

...Իսկ արևին ի՞նչ.

Լոկ հեռվից-հեռու մտքերս է շոյում

Եվ ինձ կապկպում է փոքր քրոջ պես.

-Բարի լույս, մարդի՜կ...

Մեղու, բզզոցիդ ստրուկը դառնամ,
Ասա՝ արևը ի՞նչ ասաց այսօր,
Արև լինելը լա՞վ է, թե՞ վատ է
ինքն իրեն այրելն այդպես ամեն օր:

Մեղու, նեկտարիդ կաթիլը դառնամ,
Ասա՝ քեզ քամին ի՞նչ ասաց այսօր:
Քամի լինելը լա՞վ է, թե՞ շատ վատ
Եվ արժե՞ մեղվին շշնջալ օրոր:

Մեղու, խայթոցիդ մրմուռը լինեմ,
Ասա՝ ի՞նչ ասաց ծաղիկը հենց նոր,
Սիրո՞վ նվիրեց նեկտարը շուրթիդ,
Թե՞ առավ, տարավ ուժերդ բոլոր:

Մեղու, թևերիդ բզզոցը լինեմ,
Ասա՝ դու արդյոք ճանաչու՞մ ես ինձ,
Գիտե՞ս որ ես կամ աշխարհի վրա,
Թե՞ ձանձրացել ես իմ անբան անձից:

Մեղու, ձանձրույթիդ պարտական լինեմ,
Ասա՝ ե՞րբ կգա օրն իմ արևոտ,
Արդյոք օրվաս մեջ ներկա՞ր կշինեմ,
Թե՞ կգողանամ երգերդ մեղրոտ:
2006

 

 

Համբերությունս փորձել եմ վաղուց,
Պեգաս էր, սակայն դարձավ բեռնաձի,
Ինքն իրեն այնքան խփեց պատերին,
Մինչև հարմարվեց իր փշոտ սանձին:

Համբերությունս փորձեցի այնժամ,
Երբ որ կրակից շագանակ հանած
Այրվող մատներիս ցավը իմն եղավ,
Իսկ շագանակը ուրիշը տարավ:

Բայց նա չիմացավ, որ ես կոփվեցի,
Եվ նա չտեսավ պատյանս ամուր:
Համբերությունս փորձ ու փորձանքից
Անձս պաշտպանեց այսպես ամենուր:

Համբերությունս փորձել եմ վաղուց,
Երգում եմ՝ երգս չեն լսում էլի:
Աշխարհը ձեռքը ականջին դրած՝
Իրեն է գովում հանգով սիրելի:

Իսկ ես իմ ներսում պնդանում նորից,
Պեգասս դարձյալ սարքած բեռնաձի
Լուռ համբերում եմ երգ արարելով,
Հեքիաթ հյուսելով աշխարհի մասին:

Եվ գիտեմ, կգա աշխարհը մի օր,
Գլուխ կկոտրի երգերիս համար,
Սական չգիտեմ բեռնաձին այնժամ
Պեգաս կդառնա՞ խենթ ու սիրավառ:

 

 

Սեղանիս մի փունջ ծաղիկ է գարնան,
Բուրում է այնպես պարզ ու անմեկին:
Չի հարցնում՝ ո՞վ է իր կյանքը կտրել,
Իրեն բաշխում է այդպես ամենքին:
Մայր հողը հիմա՝ մի բաժակ պաղ ջուր
Եվ նեղ է տեղը, շնչելը՝ դժվար,
Սակայն ժպտում է, բուրում անտրտունջ
Եվ բույր է դառնում աշխարհի համար:
Մեջքը սեղմում է բաժակը նրա,
Ոտքը կտրած է և զեփյուռ չկա,
Բայց նա չի թոշնում, քանի բույր ունի՝
Ժպիտ է քամում շուրթին աղջկա:
Եվ ես սուզվում եմ նրա բույրի մեջ,
Ասում եմ` ծաղիկ, մեղք ունեմ քո դեմ,
Երանի ես էլ լինեմ քեզ նման`
Թեկուզ բաժակում բանտարկված Եդեմ:

 

 

Անցնում էր նա,
Կրունկներով առավոտն էր մեխում հողին
Եվ արևն իր կամքից անկախ
Լաց էր դառնում վարդի վրա՝
Կաթիլներով գարնան ցողի:
Անցնում էր նա,
Կրունկներով առավոտն էր գամում մայթին,
Այնպես, ինչպես դարեր առաջ
Հավատն էին մեխում փայտին:
Նայում էին բոլորն ահով,
Ձայն չէր հանում կարծեո ոչ ոք,
Իրենց ներսում լուռ, ապահով,
Նյութի առաջ՝ դեռ ծնկաչոք:
Առավոտը ճպռոտ, թլոլ
Տրորվում էր կրունկի տակ,
Արեգակը երգ չէր գտնում,
Թոնթորում էր թարս ու շիտակ:
Իսկ իմ սիրտը կանգ էր առել`
Վաղուց մեռած երգին գերի,
Ե՞րբ էր մեկ էլ. քո կտկտան ոտնաձայնից
Պարսն էր շոյվում երազների:
Հիմա գարնան արևի տակ
Առավոտն ես մեխում հողին
Եվ արյունս՝ գարնան գետակ՝
Փառք է տալիս Ստեղծողին:

2006

 

 

 

Բարեպաշտության թանգարան.jpg
  • Facebook
  • YouTube
  • Facebook Социальной Иконка
  • Instagram
bottom of page