top of page

ժամանակակից հայ գրականություն

jjjjjjj.jpg
Դանիել  Դավիթ

Դ. Դանիելի գրականությունը              

« Գրական Ժամ »  կայքում

Հենակների մայրցամաք

 

ազատությունն իմ գթության հաց չէ,

երբ խղճի ամառն է մահանում արվարձաններում

 

հաց տվեք- գործ տվեք - փրկության բառեր են,

 

բառերը խոնավ ճակատների նման

աղմկում են - գանգի շուռ եկած դաշնամուրով

ստեղնազսպանակների պես դես ու դեն ցան ու ցիր

 

բռնցքամարտի են դուրս եկել բաժակները ճենապակյա

պատերին ընդդեմ, ընդդեմ բոլորի

թերակշռվող պարուհիները, մատուցողները

վռազում են թրջվել

շամպայնի գետեր բերող շշերի

թշվառության մեջ.

 

մի տերև - տնքացող կալանավորի ձայն,

մի վրիպող կոշիկ - հերթական նախագահի համար,

մի հատոր սեր - կյանքի խաչմերուկ,

մի ժողովածու - երկիր ու երկինք

բացականչում - գոռում - գոչում են

կողոպտված ամրոցների նման

թե…մի…ինչ որ…

արևային թափառաշրջիկ

գտել է մնացորդներ

աղբարկղում

նա զգաց, որ ժամն է արդեն քուն փնտրելու

 

արվարձաններում, աղբանոցներում

ավազակները քըր-քը-րե-ցին

թափառ գըր-պան-ներն ու

ոչինչ չգտնելով

ահագին դրամներ տվեցին`որ ուրիշները գողանան

որ ուրիշներն իմանան,

որ ես էլ եմ ունեցել հպարտ հայրենիք,

որ ես էլ եմ կարողացել կին ու երկիր նվաճել…

որ ես էլ եմ ունեցել իրական դեմք ու բռունցք…

 

կյանքի տիեզերական ներդաշնակության մեջ,

նրա խարխլվող - փլուզվող - շաղկապվող անուրջներում -

ոչ ոք չիմացավ իր վիճակի չորեքթաթ լինելը,

ոչ ոք, ոչ մի անգործության մատնված պոետ

ՄԻԱՅՆ ԵՍ

ՄԻԱՅՆ ԴՈւ

ԵՐԿԻՆՔ…

 

 

Երկվորյակ մայրցամաք

 

ճակատագիր,

շարունակիր հալվել

մի մոմի նման,

երբ ձեռքերդ

դեղին մաղձ են աշնան

 

ճշմարտությունն իմ

մանկությունն է քո

զայրացնող,

որ ճերմակ թռչնի նման

հյուսում է մի կտավ

Արդարության և Իրավունքի…

Երբ հեռակա աշխարհամասերում

ոչ ոք չի քնի,

գիշերը կսողա

Լոնդոնից Նյու-

Յորք,

ուր

սևամորթներն զբաղեցրել են

համար մեկ տեղը ճերմակ

սպիտակամորթները

բողոքի գիրք են պահանջում

բողոքի գիրք

այլևս չիք,

 

թիրախն է փոխվել

վրիպողը նույնն է,

երբ պատմության որմերից հեռու

գնում են հրեշտակները խաչվելու

մի ճերմակ թռչնի նման

կգա ևս մի գիշեր

Նոյի երկրում

ինչ-որ մեկը կտենչա

լինել

Արդարության և Իրավունքի

առաջնեկի մայրը …

կկուտակվեն համախառն ջրերը

տարբեր կողմերից

ծափահարելու համար

 

սահմանափակ

տարիքներ

այլևս չիք

նույնիսկ վերջին թոշակը ստացող

չծնված մանկանը խաբելու համար,

խաչվող սատանան

կփորձի կաշառել

մի ճերմակ թռչնի

 

ոչ ոք չի սպասի իր հավատքի ճգնաժամին,

ոչ ոք, ոչ մի Աստված նիրհող քավարանում,

ՄԻԱՅՆ ԵՍ

ՄԻԱՅՆ ԴՈւ

ԵՐԿԻՐ

Դատավարության մայրցամաք

 

կլինի մի անսովոր պահ,

երբ աշխարհամասերում կկուտակվեն գիշերները,

իրենց սխալները մեկնաբանելու համար

 

կբացեն մեր խենթացման գահի

սարդոստայնն արյունով խճճված,թե ինչու պատահական

լորը լեղաճաք իր բույնը կորցրած,

տիեզերք սլացավ,

թե ինչն է պատճառը, որ

քնած մանուկն օրորոցն իր

մետաղյա սաղավարտում գտավ

ոչ թե մոր գրկում քարուքանդ,

երբ քո շտկման առավոտը

հոգատար դայակի նման

անօրինական ախտով ծածկեց

աչքերը մանկան…

կլինի մի անսովոր պահ,

երբ մայրցամաքներում կկուտակվեն ցերեկները

իրենց սխալները մեկնաբանելու համար

կբացեն քո գլխապտույտի ոռնոցն արձագանքող,

թե պատահաբար քո սաղմը թշնամի է

գորշ գայլի ոհմակի հետ,

երբ գորշ սխալները մոխիրների միջից կյանքի -

քո դեմ դուրս ելան Անատոլիայից

չփակվող վերքերի պես:

Չապաքինված Արյանս ձայնն է աղմկում,

էհ, արեգակ, ուր ես վռազում, ուր ես շտապում

Հայի գլխից, էս ցանուցիր ազգի գլխից,

երբ մոռացության քարարձաններ են

դեպի երկինք շտապում` բազմալեզու

լռությունից

դեպի քեզ…

Կկուտակվեն

ձեռքեր,աչքեր, բառեր, այլոք

իրենց սխալները մեկնաբանելուց առաջ

կնայեն ինձ, կզննեն,կքննեն…հետո

կփակեն աշխարհը սև պարիսպների մեջ.

ոչ ոք գերի չէ քո թվերի հոսքին,

ոչ ոք , ոչ մի մատյան սևախոռոչ

լուսեղեն գլխապտույտի տակ...

Լուսեղեն հողմապտույտի ներքո

թող չարչարվեն քո հաշվապահները կռածայր

քնձռոտ գրասենյակների մեջ,

թող ցավով հերձեն քո ակնոցի ապակին,

որ գտնեն զրո բերող ահեղ օղ - գալակտիկաներ

ոչ թե մայրցամաք - խոշորացույց - շեղ քարանձավում

Ես պատառոտեցի քո անձնագիրն արնախում

քո սաղավարտը գիտես, ճոճվում է

քո խաչը բերող լուսնի մեջքին

Ոչ- ոք չկամեցավ իր անկշռելությունը չափել

ոչ ոք , ոչ մի կայսրուհի

ախոռապանի մոտ շտապելիս

ՄԻԱՅՆ ԵՍ

ՄԻԱՅՆ ԴՈւ

ԱԶԱՏՈւԹՅՈւՆ

Գժանոցի կտակարանը

Քեզ 
կարոտելուց հետո 
ես կողոպտում եմ 
չքավորության գանձարանը, 
Երբ կարիքը, վերահաս աղետից, 
անօգնական ու ահաբեկված 
/ շրթե-շուրթ է անցնում շտապ, 
գարեջրի գավաթների նման / 
թեպետ իմ կյանքը վտանգած, 
թեպետ իմ ստամոքսը քաղցի մատնած 
թաքնվում է հաշվապահի ակնոցի տակ- 
իր մահվան ըմբոստությունից - 
անզգույշ, անկազմակերպ կոտրում է 
չքավորության պատուհանը - 
մի նոր ազատ աշխարհ է հեռանում գարեջրատնից, 
մի նոր ազատություն ծախսած 
աշխարհ է մտնում գարեջրաշշից, 
մի նոր անառակության գիրկն ընկած ոգին է օրորում 
իր սրունքները կրքոտ, 
անշտապ, անկազմակերպ, աշնան տերևների նման 
թավալվում է մայթին, 
երբ 
մի տղա - իր կորցրած գիշերն է փնտրում արվարձաններում, 
մի աղջիկ իր կոպիտ ու խռպոտ ձայնով - հաց է աղերսում -

անօթևան քամին ընկերակցում է նրանց - 
նրանց հրաժեշտ տալուց հետո, 
կյանքս ջարդում է չքավորության ձեռքերը, 
երբ չկա բնակարան - 
Արվարձաններում շները հաչում են ստվերների վրա- 
Ես աննկատ գողանում եմ ինձ անկողնուս միջից, 
Ես աննկատ լուսնի մորուքն եմ կտրում,

Երբ չկար հաց- 
Արվարձաններում սովյալներն են բզիկ - բզիկ անում հողը, 
Երբ հացը մոխիր է դարձել, 
Երբ ջուրը թույն է Աստծո շուրթերին 
Չքավորությունը ապտակում է թշվառության դեմքին - 
Ցողի կաթիլը - սեղմվում է իմ այս երգերին

«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ 
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ՀԱՏԻԿԸ ՑՈՐԵՆԻ

Երկնային հաշվետվություն։ Ժողովածուն նվիրված է սիրելի կնոջը՝ Զոյա Տորոզյանին։

HHHH.jpg

Կռկվել է աշխարհը-մարմնիս պես 
կռացել է ծաղիկը-կրծքիդ նման 
ճեղքվել է արցունքդ- հողին գամվող 
ցիրուցան է եղել- փեթակս-քեզ կանչող
ԳԺԱՆՈՑԻ 
ԿՏԱԿԱՐԱՆԸ
ՔԵԶ 
կարոտելուց հետո 
ես կողոպտում եմ 
չքավորության գանձարանը, 
Երբ կարիքը, վերահաս աղետից, 
անօգնական ու ահաբեկված 
/ շրթե-շուրթ է անցնում շտապ, 
գարեջրի գավաթների նման /
թեպետ իմ կյանքը վտանգած, 
թեպետ իմ ստամոքսը քաղցի մատնած
թաքնվում է հաշվապահի ակնոցի տակ- 
իր մահվան ըմբոստությունից - 
անզգույշ, անկազմակերպ կոտրում է 
չքավորության պատուհանը - 
մի նոր ազատ աշխարհ է հեռանում գարեջրատնից, 
մի նոր ազատություն ծախսած 
աշխարհ է մտնում գարեջրաշշից, 
մի նոր անառակության գիրկն ընկած ոգին է օրորում 
իր սրունքները կրքոտ, 
անշտապ, անկազմակերպ, աշնան տերևների նման 
թավալվում է մայթին, 
երբ 
մի տղա - իր կորցրած գիշերն է փնտրում արվարձաններում, 
մի աղջիկ իր կոպիտ ու խռպոտ ձայնով - հաց է աղերսում -
անօթևան քամին ընկերակցում է նրանց - 
նրանց հրաժեշտ տալուց հետո, 
կյանքս ջարդում է չքավորության ձեռքերը, 
երբ չկա բնակարան - 
Արվարձաններում շները հաչում են ստվերների վրա-
Ես աննկատ գողանում եմ ինձ անկողնուս միջից, 
Ես աննկատ լուսնի մորուքն եմ կտրում,
Երբ չկար հաց- 
Արվարձաններում սովյալներն են բզիկ - բզիկ անում հողը, 
Երբ հացը մոխիր է դարձել, 
Երբ ջուրը թույն է Աստծո շուրթերին 
Չքավորությունը ապտակում է թշվառության դեմքին - 
Ցողի կաթիլը - սեղմվում է իմ այս երգերին
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ 
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ՀԱՏԻԿԸ ՑՈՐԵՆԻ
 

Անկազմակերպ քամիները 
Հեռացան բարձունք 
Մոխրացան հետքերս 
Բորբոսնեց սերդ
ԽԵՂԱԹՅՈւՐ 13 - 00 -13
ՔԵԶ 
նկատելուց հետո, 
Ես նկատեցի 
հաղթական տեսքը արևի, 
Երբ ծիածանը ցավի պսակ է դարձել 
Հուսախաբ, անհամարձակ, անտարբեր հասկերի վրա-
Մարմինը վիրահատման է գալիս անվիճելի կարգով 
Անապատի կակտուսի թևերի վրա-
Բազմատիրաժ աղջիկները խնձորենու նման 
Չեն ուզում հարսնանալ, 
Չեն ուզում ճերմակ կրծքերը բանալ 
Օտար ձեռքերի հպումից -
ծառը - նարինջ է ծնում ծերանոցում, 
քացախի աշխուժությամբ - ժուժկալ սոխակը 
տարագրության երգն է վաճառքի հանել, 
երբ թոքախտավոր սենյակների մեջ 
լուսինը- իր մամռակալած սաղավարտն է կորցնում
խեղդվելիս -
չքանում են ամռան մանուշակները դալկահար, 
չքանում են բարդված շրթները խոստովանության, 
չքանում են և սեր, և տուն և երեխա...
Երբ աշխարհի տենդավառ անուրջների մեջ, 
մայրը-կաթ չունի ծծկերի ձայնը կտրող, 
հայրը-փարիզյան կանաչ խայտառակություն է հագնում
Երեխան չգիտե, հավատա տարածության ծույլ սահմանին, 
երբ արևն ագռավ է դարձել, 
մահը - խաղալիքներ է բաժանում ծծկերներին, 
երբ մուրացկանները դեղին աղ են հացի 
և անապատի կարմիր շաղախ- 
ջուր մուրացող ուղտի համար:
Ցավը սրսկում է
ներվային համաստեղությունների երջանկությանը, 
երբ վախեցած լորը լեղաճաք թռչում է տափաստան,
կյանքը քեզ է ապտակում - կնոջդ կորցնելով- 
առաջընթաց է, երբ աչքերիդ փոսերից ներքև 
կապույտ, կիսակապույտ բլուրներ կան երջանկության-
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ԱՐԵՎԸ՚ 
«ԹՈՂ ԼԻՆԻ ՄԻՇՏ ՍԵՐԸ

Երբ չկա երազահան

 

Երկու անսովոր նիհար ստվերներ են թափա -
-ռում վրադ - իջնելու համար փնտրում են օդ

Երբ շրթներդ թրջում են անձրևները
բռունցքներս սրբում են աչքերիդ հեռուն

Թեպետ գիտեմ - դու անանուն քաղաքիս թափա -
ռաշրջիկ ես որ կողոպտում ես շուռ եկած կես -

գիշերային պատուհանս որ այցետոմս ունենաս
երբ գիշերը ցրտահար կոտրտում է քեզ ձնակույտի մեջ

Էլեկտրասյուները գժվում են ամպերի տարափից
անձրևը խենթորեն փրթում է լռությանդ պարտությունը

երբ ջուրը ներծծվում է մաշկիս տակ մթան նարնջով
ես չեմ սարսափում քո ցատկերի կուրությունից

Սրճարանում այսօր սուրճը չի լինի տաք
և դու փաթիլի պես կայցելես սրճարան

և աթոռ կխնդրես կեսգիշերային սեղաններից
որոնք երգ են դառնալու այս բառերով

 

 

Երևանյան մի իրիկնամուտ

 

Խեղդվող արևի անդարձ- թույլ ցոլքերին ներքո
շտապող մեքենաների - մարդկանց խիտ շարժան մեջ
ձուլվում էր օրվա վերջին ժամերին երգն օրհնության

Խառնվում էինք մերժման միստիկ ծխի հետ
բախվելով խենթության ապակե ամրոցին

անորոշ հոգսերը վերածած սրբության
մկրտվում էինք անշարժության ջրով

Ես իջեցնում էի կոպերս 
իմ երկու մենությունների վրա 
և տեսնում էի նույն ծաղիկը
փնտրող երկու աստղ - մեղու
և բացվող հոգիս նրանց
վայրէջքի կայանն էր դառնում

Հեռանալով խենթության կանչող ամրոցից
նույն արևի անդարձ ցոլքերի ներքո

ձուլվում էին իրար երկու աստղ - մեղու
դարձած ամենօրյա երգ օրհնության

 

 

Деревянное окно

Լողա առագաստ, ենթագիտակցության առաստաղներով,

որ աշխարհի գիտակցող ու առաջադեմ ուժերը զգան
որ երկրին պետք է արդարադատության մի խորհուրդ
որ երկրին պետք է համամարդկային ձեռքերի դաշինք

որ երկրին պետք է դրամական մի կայուն լեզու
որ երկրին պետք չէ ոչ զինվորի կրունկ

ոչ փշալարերի խուրձ ոչ զենքի միություն

որ երկիրը չշրջվի իր առանցքից չորեքթաթ 
որ հողը լինի համընդհանուր նշխար
որ մարդիկ չհրաժարվեն իրենց անձնագրերից...
որ մարդիկ չհրաժարվեն

 

 

  • Facebook
  • YouTube
  • Facebook Социальной Иконка
  • Instagram
bottom of page